Invalid username or password
Արցախի կառավարությունում ապրիլի 23-ին,Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կազմակերպել է Արցախի Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդես: Արցախի Նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ գիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, ՀԱՊՀ քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Գագիկ Թորոսյանը նշել է, որ Մաղավուզի հանքի հարստացված քարածխից լաբորատոր պայմաններում հաջողվել է ստանալ նավթամթերք:
«Ստացված ծավալները համապատասխանում են գիտական առումով սահմանված ստանդարտներին: Մասնավորապես, մշակված զանգվածից, որը կազմել է մոտ 12 տոկոս, թորելով 50%-ն, ստացել ենք դիզելային վառելիք, 30%-ը՝ բենզին, իսկ 20 %-ը՝ բիտում: Արդյունքները ներկայացվել են նաև միջազգային գիտաժողովում և արժանացել բարձր գնահատականի, քանի որ, ի տարբերություն ընդունված պրակտիկայի, քարածխից նավթ ստանալու համար մենք նոր տեխնոլոգիա ենք կիրառել՝ ջրի փոխարեն օգտագործելով օդի ճնշման մեթոդը: Մենք հեռանկարում կարող ենք դիտարկել նաև մեկ այլ տարբերակ, այսինքն՝ կարող ենք գազաֆիկացնել ածուխը: Այսօր ամբողջ աշխարհում այն ընդունված մեթոդ է, որը պահանջում է հետազոտական որոշակի աշխատանք»,- նշել է Գագիկ Թորոսյանը:
Գիտական խմբի ղեկավարի համոզմամբ՝ հանքավայրում երկրորդ փուլի հետազոտական աշխատանքների իրականացման պարագայում, որը կտևի 3-4 ամիս, հնարավոր կլինի հստակ պարզել Մաղավուզի հանքանյութի պաշարները, քանի որ հավանականություն կա, որ այն ավելին է, քան խորհրդային շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի` պաշարները կազմում են 4 մլն տոննա:
Նախագահ Սահակյանը կարևորել է կատարված ուսումնասիրություններն՝ ընդգծելով հատկապես դրանց արդյունքները: Նա նշել է, որ անհապաղ պետք է սկսել երկրորդ փուլի աշխատանքները, և Արցախի պետական նախարարին հանձնարարել է բուհի հետ կնքել պայմանագիր, որպեսզի կարճ ժամանակամիջոցում գործնականում ստեղծվեն բոլոր պայմանները նավթամթերք ստանալու համար: Շնորհանդեսին ներկա էին նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Դիտումներ 684
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարդկանց, որոնք օգտվել են այս ծրագրից, բայց չեն օգտվել արտոնյալ ժամանակահատվածից, հնարավորություն է տրվում, որ 6 ամսվա ընթացքում ճկունություն ցուցաբերեն:
Լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խափանել են մաքսանենգների ծրագիրը. հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով չի հասնի նախատեսված վայր` Արևմտյան Եվրոպա: