Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արցախից արտահանումը նոյեմբերին աճել է 17.5%-ով

Վերադարձ լուրերի բաժին

08:58 , 17 Դեկտեմբեր 2018

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 12.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.3 մլրդ դրամով կամ 22.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Այս մասին, «Արցախպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացնում է ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 9.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.4 մլրդ դրամի դիմաց կամ ավել 17.5 տոկոսով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 8.1 մլրդ դրամ և 9.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 4 մլրդ դրամ և 0.5 մլրդ դրամ գումարի չափով:

Ամուլսարի համայնքների բնակիչները արտագաղթում են, ճանապարհները դեռ փակ են

Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամասվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի:

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր»-ի հանդեպ. հաճախորդները բողոքել են մոլորեցնող գովազդից

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց ) ընկերության հանդեպ

Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան

ԵՄ աջակցությամբ Ամասիայում և շրջակա 8 համայնքներում վերականգնվում է բրդի արտադրության ամբողջ արժեշղթան