Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհ կկառուցվի

Վերադարձ լուրերի բաժին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել են Քաշաթաղի շրջանի հարավային հատված: Այնտեղ մեկնարկելու է Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը։ Այդ մասին տեղեկոցնում է Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-ի էջը։ «Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանի Հանրապետությանը։

Այսօր Քաշաթաղի հարավում հացահատիկի բերքահավաքը խորհրդանշական իրադարձություն էր Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու կառուցմանն ընդառաջ»,- ասել է Պապիկյանը։ Նրա խոսքով՝ նոր մայրուղին կոմունիկացիոն և ռազմավարական կենսական նշանակություն ունի կունենա հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական առաջընթացի, հարավային Արցախում ապրող և արարող քաղաքացիների համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

4110 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

03.07.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 62.3 մլն ԱՄՆ դոլար: