Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արցախը էներգետիկ տեսանկյունից ինքնաբավության շեմին է

Վերադարձ լուրերի բաժին

12:05 , 27 Ապրիլ 2017

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում կառուցվում է 10 նոր փոքր ՀԷԿ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Բելլա Պետրոսյանը:

Նրա տեղեկացմամբ, ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները ներկայում ընթացքի մեջ են: Դրանք են` «Լև-1», «Ջերմաջուր», «Աղավնո-Կ» «Սահման», «Սյունիք» «ԹՐՂԻ 4», «Գետավան», «Հագարի-2», «Հոչանց-1», «Աղավնո»:

«Այս տասը ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը կազմելու է շուրջ 270 մլն Կվտ/ժ: Փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը կարևորվում է առաջին հերթին Արցախի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Այսօր արդեն կարող ենք ասել, որ նման ծրագրերի իրականացման շնորհիվ հասնում ենք ինքնաբավության շեմին: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացմամբ հնարավորություն է ստեղծվում նաև լինել ավելի անկախ` սակագնային քաղաքականության իրականացման հարցում»,-ասել է Բելլա Պետրոսյանը: Բացի դրանից, մեծացել է էներգետիկայի դ երը ՀՆԱ-ի կառուցվածքում, հետևաբար աշխատատեղերի ապահովման և հարկերի վճարման տեսակետից:

Ինչ վերաբերում է բնապահապնական խնդիրներին, ապա Բելլա Պետրոսյանը նշել է, որ ՀԷԿ-ի կառուցման յուրաքանչյուր ծրագիր անցնում է օրենքով նախատեսված ընթացկարգերը և գտվում է շարունակական վերահսկողության տակ:

Բելլա Պետրոսյանը կարևորել է փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագրում արվող ներդրումները: Մասնավորապես, վերը նշված 10 փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագրով կապիտալ ներդրումների ծավալը պլանավորվում է մոտ 25 մլրդ դրամի սահմաններում: Նախագծերի իրագործումը նախատեսում է ընդհանուր առմամբ ավելի քան 120 նոր աշխատատեղերի ստեղծում:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը մեկ ամսվա ընթացքում վերանայել է 100-ից ավելի մոդելների գները

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր կողմից 2017 թվականի օգոստոսի 24-ին ընդունված որոշումները:

2018թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ

2018թ.-ին ևս Յունիբանկը շարունակել է ակտիվ տեմպերով աճը և գերակատարել բիզնես-պլանը: Առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ