Invalid username or password
Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց Արցախի մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը:
«Արցախահայության աջակցության մասով այս պահին հաստատված է երկու միջոցառում: Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն 68 հազար դրամի չափով: Այս պահի դրությամբ՝ արդեն 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում: Եվ այսօրվանից արդեն «Հայփոստի» և «Արցախփոստի» միջոցով վճարումները կիրականացվեն»,- նշեց Առաքելյանը:
Ըստ նրա՝ այսօր աջակցություն կստանա մոտ 3000 քաղաքացի, հետագայում յուրաքանչյուր օր հնարավոր է ստացողների թիվը մեծանա, քանի որ դիմումների հոսքը շարունակվում է: Նախարարության գնահատականով՝ միջոցառման շահառու կարող է հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացի:
«Երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ում բնակավայրերն այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուրին 300 հազար դրամի չափով»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այժմ քննարկվում են աջակցության այլ նախագծեր ևս:
Վարչապետ Նիոկլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ միջոցառման շահառումները անձինք են, ոչ թե ընտանիքները: Այսինքն՝ նույն ընտանիքից մի քանի հոգի կարող են հանդիսանալ ընդունված երկու միջոցառումների շահառու: Առաջիկայում էլ կընդունվի միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար, որտեղ կրկին միջոցառման շահառու կլինեն անհատները:
«Ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ ու բնակություն հաստատեն Արցախում»,- նշեց վարչապետը:
Դիտումներ 431
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: