Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտոնություն է տրամադրվել ձիթապտղի վերամշակմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Վերադարձ լուրերի բաժին

18:57 , 16 Հունվար 2020

Գործադիրը հունվարի 16-ի նիստի ընթացքում փոփոխություն է կատարել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նիկոլա ինթերնեյշնլ Արմենիա» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվության վերաբերյալ որոշման մեջ: 2002 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման և արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ ՀՀ դրամ: Անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Ընկերության տեղեկության համաձայն՝ ծրագրի շրջանակում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և իրականացվել 25 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ընկերությունը գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փայտանյութի արտահանումը երրորդ երկրներ կարգելվի

Արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման, եթե նրանք չհաստատեն, ապա, միևնույն է, 6 ամսով արգելքը գործելու է, իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:

Կրակայրիչներ արտադրող ընկերությանն արտոնություն ստացավ

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 27-30 նոր աշխատատեղեր` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով։