Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտոնություն է տրամադրվել կարագի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Վերադարձ լուրերի բաժին

Կառավարությունը հուլիսի 16-ի նիստում ընդունված որոշմամբ «ԱԱ տրանզիտ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է Գյումրիում կարագի արտադրության համար՝ իրականացնելով 30 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 50 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 4.5 մլրդ դրամ:

Գործադիրը հավանություն է տվել «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին: «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել ծրագրի մասնակից համապատասխան կազմակերպություններին հողամասի հատկացման և դրա հետագա նպատակային օգտագործման ապահովման հարցը: Ըստ այդմ՝ սահմանվում է Ինժեներական քաղաքում հողամասերի անհատույց գործարքի՝ նվիրաբերության միջոցով սեփականության իրավունքով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններին կամ ոլորտի ինովացիոն կենտրոններին, աքսելերատորներին, ինկուբատորներին փոխանցելու կարգը և պայմանները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: