Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը

Վերադարձ լուրերի բաժին

22:49 , 23 Հունվար 2020

Կառավարությունը հունվարի 23-ի նիստում բավարարել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար: Արդեն իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում՝ կարագի արտադրամասի ստեղծման համար, նախատեսվում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Առկա է 318 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12.3 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 10.3 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.65 մլրդ դրամ:

Tigran_Khachatryan_47I3745

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրով ընկերությունը նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում Իրանից ներմուծել 12 հազար տոննա կաթնային սերուցք: «Մենք նախապես այս հարցը քննարկել ենք տեղական արտադրողների հետ. եթե արտոնում ենք կաթնամթերքի այս տեսակ ներմուծումը, արդյոք տեղական արտադրողներին, կաթ արտադրողներին վնասում ենք, թե ոչ: Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող որևէ ձևով ազդել կաթի շուկայի առաջարկի վրա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ եզրակացության հիման վրա է նաև որոշվել հայտը բավարարել:

Nikol_Pashinyan_47I3643

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Մի դեպքում խնդիր ունենք, որ մեր կաթ արտադրողներն այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից և ընդհանրապես մթերման պրակտիկայից, մյուս կողմից՝ ունենք արտադրողներ, որոնք Հայաստանի Հանրապետության ներսում չեն կարողանում իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել: Եվ սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով: Եվ այս ուղերձը պետք է մենք հստակ մեր հանրությանն ուղղենք, որ այն ձևերը, որոնցով մենք սովոր ենք կաթ արտադրել, այդ ձևերով արտադրված կաթն այլևս մրցունակ չէ շուկայում, լուրջ արդյունաբերական կամ բիզնես գործունեություն ծավալելու համար: Եվ հետևաբար մենք քաջալերում ենք մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք նրեգրավվեն «խելացի անասնագոմերի» կառուցման ծրագրի մեջ, որտեղ մենք ծախսված գումարի 50 տոկոսը վերադարձնում ենք: Նաև սուբսիդավորվող վարկավորում ունենք այս ծրագրի համար, եթե մարդիկ սեփական միջոցներով են կառուցում կամ ինչ-որ այլ տեղից ձեռք բերված միջոցներով՝ գնահատված գնի 50 տոկոսը վերադարձնում ենք: Սահմանամերձ հատվածներում և զինթոշակառու հանդիսացող անձանց պարագայում վերադարձնում ենք ծախսված գումարի 70 տոկոսը»:

Վարչապետը նշել է նաև, որ հաշվետվության համաձայն՝ ծրագրում որոշակի շարժ է նկատվում: «Ինչքան մարդիկ կառուցեն, այնքան մենք ֆինանսավորելու ենք՝ պայմանով, որ նրանք ճշգրիտ պետք է կառուցեն, առաջադրած տեխնիկական պայմաններին համապատասխան, որովհետև եթե այս շղթայից մի օղակ հանեն՝ ուրիշ բան դնեն, ընդհանրապես չի ստացվի»,-ասել է գործադիրի ղեկավարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այսուհետև ավտոպատահարները հնարավոր է գրանցել նաև բջջային հավելվածով

Մինչև 100 000 դրամ գույքային պահանջով պատահարների համար ստեղծվել է «ASWA» բջջային հավելվածը: Այն հասանելի է iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերի համար: Ավելին՝ հոդվածում:

2019 թ-ին հավաքագրվել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամ հարկային եկամուտ

Դա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավել է 16.4%-ով: Մյուս տվյալները՝ հոդվածում:

Քննարկվել են ՀՄԿ «Մերկատոր» ծրագրի շրջանակում իրականացված դիագնոստիկ առաքելության աշխատանքները

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների այցը՝ Պետական եկամուտների կոմիտե: