Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտոնություններ են տրամադրվել տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Վերադարձ լուրերի բաժին

22:37 , 16 Ապրիլ 2020

Կառավարությունն ապրիլի 16-ի նիստում բավարարել է «Արմտեքս գրուպ» ՍՊԸ ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու համար: Գյումրիում գործող ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է տրիկոտաժի (ներքնաշորեր, գիշերանոցներ) արտադրության համար: «Արմտեքս գրուպ»-ը 2019 թ.-ին կառավարության համապատասխան որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրել է 450 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծել 15 նոր աշխատատեղ: Նոր ծրագրով նախատեսում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում՝ հումքի, իսկ մնացած մասը գործարանի վերանորոգման և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 113 աշխատատեղ, նախատեսում է ստեղծել 15 նոր աշխատատեղ (18 ամիսների ընթացքում)` 95,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 145.8 մլն դրամ, որից 100 մլն դրամի արտադրանքը կիրացվի Կանադայում, 45.8 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 754.5 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 60.4 մլն դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար:

Վճարի΄ր նոյեմբերի 26-ից 29-ը Դալմա Գարդեն Մոլում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտերով և շահիր նվերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է VISA միջազգային վճարային համակարգի կողմից անցկացվող «Սև ուրբաթ» արշավին: