Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտաքին ցնցումների նկատմամբ երկրի դիմադրողականությունը ավելացել է. ԿԲ

Վերադարձ լուրերի բաժին

18:14 , 23 Սեպտեմբեր 2015

 

 2015 թ. օգոստոսին արձանագրվել է 0.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, ընդ որում՝ սպասվածից դանդաղ տեմպերով, և ամսվա վերջին կազմել 3.6%:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Այդուհանդերձ, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից քաղաքականության տոկոսադրույքի ակնկալվող բարձրացման պայմաններում զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի սպասումների ներքո համաշխարհային  ֆինանսական և արժութային շուկաներում դիտվել է տատանողականության էական աճ, որը ստեղծում է գնաճային ռիսկեր:
Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ևս պահպանվել են տնտեսական ակտիվության՝ սպասվածից բարձր աճի տեմպերը, որը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով: Խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստել է ներքին պահանջարկի որոշ չափով վերականգնմանը՝ մասամբ չեզոքացնելով գնանկումային միջավայրը:
Համախառն առաջարկի և պահանջարկի վերոնշյալ զարգացումները հանգեցրել են զուտ արտահանման տեմպերի արագացմանը՝ զգալիորեն բարելավելով ՀՀ արտաքին հաշվեկշիռը:

ԿԲ խորհուրդը կարծում է, որ տնտեսական հիմնարարների նման զարգացումները էականորեն ավելացրել են արտաքին ցնցումների նկատմամբ երկրի դիմադրողականությունը: Համաշխարհային ֆինանսական և արժութային շուկաների տատանողականության աճը առաջացրել է համեմատաբար բարձր գնաճային սպասումներ, ինչը թույլ չի տվել  ձևավորել ավելի ցածր գնաճային միջավայր: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկայիս պայմանները, ինչի ներքո մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կնվազի և կտատանվի թույլատրելի միջակայքի ներքևի հատվածում: Դրամավարկային նման քաղաքականությունը հնարավորություն կտա առաջիկայում նվազեցնել ու խարսխել գնաճային սպասումները և ապահովել գնաճի նպատակը միջնաժամկետ հատվածում:

ՀՀ ԿԲ խորհուրդը ներքին տնտեսությունում գնաճային սպասումների և արտաքին ֆինանսական շուկաների զարգացումներին համահունչ, անհրաժեշտության դեպքում, կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի իրագործման համար:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 2-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին