Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Արտաքին պետական պարտքը նվազել է ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի թերի իրականացումն է»,- ֆինանսիստ

Վերադարձ լուրերի բաժին

00:37 , 13 Սեպտեմբեր 2019

Ֆինանսիստ, հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ֆեյսբուքյան իր գրառումով անդրադրձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին պետական պարտքի նվազման վերաբերյալ գրառմանը:
Ավետիսյանը գրում է.

«ՀՀ վարչապետը պետական պարտքի մասին երեկ հետևյալ գրառումն է կատարել.
«2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ:

Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետեւ համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով:

Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների եւ ատկատների վրա»:

Շատ կարճ ասեմ, այս նվազման պատճառներից գլխավորը ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի պլանով նախատեսվածից թերի իրականացումն է: Նայեք ստորև նկարները ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվություններից:

Նկարում ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ տողը կապիտալ ծախսերն են, որը վարկերի հաշվին 2018 թվականի պլանավորվածի համեմատ 67.5 % է կատարվել, այսինքն վարկերի հաշվին կապիտալ ծախսեր անելու պլանը Կառավարությունը թերակատարել է 32.5 %-ով:

1
Իսկ սրան համարժեք ցուցանիշը 2019 թվականի առաջին կիսամյակի համար ավելի վատ վիճակում է: Տեսեք հաջորդ նկարը:

Վարկերի հաշվին իրականացվող ծրագրերը 2019 թվականի առաջին կիսամյակի պլանավորվածի համեմատ 25.3 % է կատարվել, այսինքն Կառավարությունը պլանը թերակատարել է 74.7 %-ով:

Իրականում, կարևոր է, թե ինչի հաշվի է պարտքը նվազում, այսինքն տվյալ դեպքում` հիմնականում ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված ներդրումային ծրագրերը թերի կամ դանդաղ անելու հաշվին: Ու սա լավ չէ:

Իսկ թե «պետական միջոցի վատնումը» պլանի թերակատարման հետ ինչ առնչություն ունի, մնում է գուշակել»:

2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը նվազել է

Այդ կարծիքն է հայտնել ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը՝ «Անտիկոնտրաֆակտ-2019» միջազգային ֆորումի շրջանակում:

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին

Յան Վան Բիլսենը ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը:

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է 2019 թ. հոկտեմբերի 29-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշման մանրամասները

2019 թ-ի սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5%: