Invalid username or password
Հայաստանի արտաքին պարտքը նվազել է, իսկ ներքին պարտքն՝ աճել։ 2020 թվականի մայիսին, տարվա սկզբի համեմատ, պետական պարտքը դրամային և դոլարային արտահայտությամբ ավելացել է։ 2020 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներքին աղբյուրներից ներգրավվել է 89,6 մլրդ դրամ, որից 48,8 մլրդը՝ ապրիլ-մայիս ամիսներին։ Այդ մասին ասվում է EconoMood-ի վերլուծության մեջ: Ներքին աղբյուրներից ֆինանսական փոխառու միջոցների տարեկան պլանը սահմանված է 145 մլրդ դրամ։ Արտաքին աղբյուրներից բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով դեռևս ներգրավում չի իրականացվել, սակայն, դրան զուգահեռ, իրականացվել են մարումներ։ Տարեկան կտրվածքով արտաքին աղբյուրներից նախատեսվում է 14,5 մլրդ դրամի ներգրավում։
2020 թվականի մայիսի տվյալների համաձայն՝ տարեսկզբի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է մոտ 90 մլն դոլար՝ հասնելով 7 մլրդ 433 մլն դոլարի, որից 77 տոկոսը կազմում է արտաքին պետական պարտքը։ Ներքին պետական պարտքն աճել է 124,4 մլն դոլարով, այն ժամանակ երբ արտաքին պետական պարտքը նվազել է մոտ 35 մլն դոլարով։ Վերջինով պայմանավորված՝ դոլարային արտահայտությամբ դրամով ներգրաված պարտքն աճել է, իսկ արտարժույթով ներգրաված պարտքը նվազել է։ Դրամային արտահայտությամբ դրամով և արտարժույթով ներգրաված պարտքն աճել է, մինչդեռ դոլարային արտահայտությամբ աճել է միայն դրամով պարտքը։ Այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ մայիսին ՀՀ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է։ Այսինքն, արտաքին շոկերի հետևանքով դրամի արժեզրկումը մեծացնում է պարտքի բեռը դրամային արտահայտությամբ։
Պետական պարտքի փոխարկման համար մայիսին հաշվի է առնվել է 483,9 դրամը, որպես դոլար/դրամ փոխանակային կուրս, այն ժամանակ, երբ տարվա սկզբին այն հաշվարկվել է 478,7-ով։ Մինչև 2020 թվականի մայիսը կնքվել է 2 վարկային համաձայնագիր՝ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի և Վերակառուցման զարգացման միջազգային բանկի հետ։ Երկու պայմանագիրն էլ կնքվել են եվրոյով, որոնց շրջանակում Հայաստանը կներգրավի 28,5 մլն եվրո վարկ։ Ատոմ Ջանջուղազյանը 2020 թվականի հունիսի 4-ին ԱԺ նիստի ժամանակ նշել է, որ ԱՄՀ-ից միջոցների ներգրավման գծով արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ արդեն 280 մլն դոլար հասանելի է, և 35 մլն հասանելի կլինի աշնանը։
Քանի դեռ ՀՀ պետական պարտքի կառուցվածքում մեծ է արտաքին պարտքը՝ ցնցումային իրավիճակում տնտեսությունը կրելու է երկակի ազդեցություն՝ նոր վարկային միջոցների ներգրավմամբ պարտքային բեռի ավելացում և բեռի ծանրացում փոխանակային կուրսի տատանումների հաշվին։ 2020 թվականի պետական բյուջեի պլանավորված պակասուրդնը վերանայվել է՝ սահմանվելով 324 մլրդ դրամ՝ նախորդ 162 մլրդ դրամի փոխարեն։
Դիտումներ 2074
ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։
Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:
Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: