Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտաքին պարտքը կարող է լինել տնտեսության զարգացման խթան՝ չդառնալով հարկային բեռ գալիք սերունդների համար. Աշոտ Օսիպյան

Վերադարձ լուրերի բաժին

09:35 , 07 Մարտ 2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի համոզմամբ՝ արտաքին պարտքը կարող է լինել տնտեսության զարգացման խթան՝ չդառնալով հարկային բեռ գալիք սերունդների համար։ Օսիպյանի գրառումը, որը հրապարակվել է բանկի ֆեյսբուքյան էջում, ներկայացնում ենք ստորև։

* * *

Հաշվի առնելով վերջին շրջանում լրագրողների և հետաքրքրված տարբեր շրջանակների ինձ ուղղված հարցերը՝ կապված պետության կողմից արտաքին պարտքի ավելացման նպատակահարմարության հետ, կփորձեմ հակիրճ ներկայացել իմ տեսակետը:

Նախ ես կարծում եմ, որ արտաքին պարտքի մեծությունից վախենալ պետք չէ, հատկապես որ համաշխարհային տնտեսությունում առկա է նման տենդենց, և պետական պարտքի միջոցով լուծվում են ներքին տնտեսական խնդիրներ, ապահովվում է զարգացում: Դա է ապացուցում այն փաստը, որ 2000-2009 թթ-ին համաշխարհային տնտեսության ընդհանուր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 70%-ից հասել է 105%-ի, իսկ զարգացած երկրներում՝ 62-ից 83%-ի: Մի շարք երկրներում պետական պարտքի այդ աճը նպաստել է տնտեսական աճին: Իհարկե, պարտք ներգրավելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այնպիսի մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպիսիք են՝ ֆիսկալ դեֆիցիտը, վճարահաշվարկային հաշվեկշիռը, փոխարժեքի ռեժիմը, ինչպես նաև շատ այլ հանգամանքներ՝ ընդհուպ ազգային առանձնահատկությունը:

Սակայն, կուզենայի սույն խնդրի վերաբերյալ ուշադրություն հրավիրել երկու հանգամանքի վրա: Նախ՝ ներգրավված միջոցների արդյունավետ օգտագործում, ինչը նշանակում է, որ պարտքը պետք է ներգրավված լինի կոնկրետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով, և որի արդյունքը պետք է լինի տնտեսության կառուցվածքային բարեփոխումը և տնտեսության արդյունավետության բարձրացումը:

Երկրորդ՝ ներգրավված պարտքի պայմանները. ժամկետը և տոկոսադրույքը: Հատկապես, պետք է ուշադրություն դարձնել ներգրավված միջոցների տոկոսադրույքին: Այն չպետք է գերազանցի իրական ՀՆԱ-ի աճին: Հակառակ դեպքում պարտքի ներգրավումը կդառնա ոչ արդյունավետ և երկրի տնտեսությունը կհայտնվի, ինչպես տնտեսագետներն են անվանում՝ «դինամիկ անարդյունավետության» իրավիճակում:

Ամփոփելով կարող եմ ասել, որ արտաքին պարտքի արդյունավետ օգտագործման և կառավարման պարագայում, այն հանդիսանում է տնտեսության զարգացման խթան, և պարտքի սպասարկման մասով գալիք սերունդների վրա հարկային բեռ չի ավելացնում:

Աշոտ Օսիպյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Չինաստան՝ առանց վիզայի

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Դասընթացներ՝ գնումների գործընթացը համակարգողների համար

Ենթաօրենսդրական կարգավորումների վերանայումը նախատեսում է հրավերով սահմանված մինչև 25 տոկոս կանխավճարի տրամադրման հնարավորություն, խտրական պայմանների բացառում, ոլորտում մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացում և այլն:

Երկու էջ Հայաստանի նորագույն տնտեսական պատմությունից․ «Նաիրիտի» և ՀԱԷԿ-ի փակումը

Ռուսերեն ասած՝ мы наступаем на те же грабли, այսօր էլ «անողոք» պայքար է ծավալվում Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի, բուքմեյքերական գործունեության, ծխախոտի դեմ և այլն, հաճախ խառնելով «թացը» «չորի» հետ, ինչի արդյունքները մենք դեռ կզգանք․․․