Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտաքին առևտուրը, միջազգային համագործակցությունը 2019 թ.

Վերադարձ լուրերի բաժին

12:54 , 16 Հունվար 2020

ԵՄ «GSP+» ռեժիմի ներքո արտահանումներ իրականացնելու նպատակով՝ REX համակարգում գրանցվել է 135 կազմակերպություն՝ արտադրատեսակներ՝ պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ արտադրանք, թանկարժեք քարեր և զարդեր, բնական և գազավորված ջրեր, մեղր, չորացրած մրգեր և բանջարեղեն և այլն, որոնցից 100-ը՝ այս տարվա ընթացքում: Համակարգում գրանցվելու ընթացակարգի վերաբերյալ պատրաստվել է տեսաուղեցույց, որը տեղադրված է Նախարարության կայքում և e-regulations հարթակում։

Եվրոպական միության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը, որը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո: Այդ գումարն ուղղվելու է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելուն: Որպես արդյունք կբարելավվի շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներառյալ նաև կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով: Դա էլ իր հերթին կխթանի ՓՄՁ-ների միջազգայնացումը:

2019 թ. հոկտեմբերին Բրյուսելում տեղի են ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը և ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը: Քննարկվել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի շրջանակում ճանապարհային քարտեզների իրականացումը, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև աշխարհագրական նշումների օրենսդրությանն առնչվող այլ հարցեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հարկային կարգապահությունը պետք է չթուլանա

2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով:

Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը՝ ապրիլի 2-ի նիստում:

2019 թ. առաջին եռամսյակի տվյալով՝ բյուջեի եկումուտները գերակատարվել են

Վարչապետ Փաշինյանի տվյալով՝ գերակատարման չափը մոտ 9 միլիարդ դրամ է: