Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտարժութային ռիսկերի հետ կապված գնաճային այն միտումները կզսպվեն ներկրողներին տրվող արտոնյալ վարկային ծրագրերով

Վերադարձ լուրերի բաժին

00:30 , 07 Ապրիլ 2020

EconoMood տեղեկատվական հարթակը ներկայացրել է քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հիմնական սոցիալ-տնտեսական բնույթի թեզերը:

Գնաճային այն միտումները, որոնք կապված են արտարժութային ռիսկերի հետ, կզսպվեն ներկրողներին տրվող արտոնյալ վարկային ծրագրերով:

Կարճաժամկետ հատվածում կապիտալ ներդրումների ընդլայնման քաղաքականություն է իրականացվելու. քանի որ դրանք ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են: Ընդ որում, այն քաղաքացիները, ովքեր մեկնել էին արտագնա աշխատանքի և իրավիճակով պայմանավորված ետ են վերադարձել, կարող են ներգրավվել՝ օրինակ ճանապարհաշինության մեջ կամ արտոնյալ վարկերից օգտվել և գյուղատնտեսությամբ զբաղվել:

Կառավարությունը քննարկում է խոշոր ջրամբարերի կառուցման 2 ծրագիր, քննարկվում է նաև նոր ջրամբարների կառուցման համար միջոցներ ներգրավվելու հարցը:

Հայաստանում ռազմաարդունաբերությունը նոր թափ է ստանում: Արդեն կա ռազմական նշանակության արտադրանք, որը ստեղծվել է ՀՀ-ում : Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ պետական պատվեր իրականացնելու այդ արտադրանքի համար:

Երկարաժամկետ հատվածում ներդրումներ են կատարվելու մարդկային կապիտալի զարգացման մեջ՝ ՏՏ ոլորտի և գիտելիքների զարգացման միջոցով։

Ճգնաժամից առաջ կար ներդրումային ծրագիր, որը նախատեսում էր Երևանում շինարարություն անել այնպիսի պայմաններով, որ հիպոթեկային վարկերի վճարները մոտ 40 հազար դրամ լինեին: Ճգնաժամի ավարտից հետո կփորձենք ամեն ինչ անել, ծրագիրն իրականացնելու համար:

ՀՀ-ն ունի բավարար պաշարներ պարենային ապահովության տեսանկյունից: Որոշ ապրանքների առումով, իհարկե, կա որոշակի գնաճ, ինչն ուսումնասիրվում է, սակայն կա նաև հակառակը՝ բանակցությունների արդյունքում ԵԱՏՄ շրջանակներում ավելի քան վեց հարյուր ապրանքախմբերի գծով նախատեսված թանկացումները տեղի չունեցան:

Պետությունն իր առաջ խնդիր է դրել Հայաստանում առաջիկա օրերին օրական իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստավորում: Նախատեսվում է նաև թեստերի տեղական արտադրության իրականացում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։

Unity՝ «Շնորհավո՜ր նոր տարիֆ». Ucom-ը հանդես է եկել բոլոր ժամանակների իր լավագույն առաջարկով

Հավելենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12000 և Unity 9000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ։

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։