Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտավանի հրդեհն ու Ամուլսարի ոսկու ծրագիրը (նկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

15:37 , 15 Օգոստոս 2017

Մինչ ԱԻՆ-ն ու մյուս պետական կառույցները պայքարում են Խոսրովի արգելոցի հրդեհի դեմ, սոցիալական ցանցերում Խոսրովին զուգահեռ քննարկվում է նաև Արտավանի հրդեհի թեման։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզում՝ Արտավանում։ Նույն մարզում է գտնվում նաև Ամուլսարի հանքավայրը, որտեղ ներկայումս շինարարություն է իրականացնում Լիդիան Արմենիա ընկերությունը։ Մեծ լսարան ունեցող մի քանի օգտատերերի էջերում քննարկվում էր այն հարցը, թե արդյոք հրդեհի վայրը մո՞տ է Ամուլսարի հանքի ծրագրին։ Կամ (եթե տողատակերը բացենք)՝ Ամուլսարի ծրագրին ձեռնտո՞ւ էր այդ հրդեհը։ Հարցի ենթատեքստը պարզ է։

Քանի որ թեման շատերին է հետաքրքրում, քարտեզի վրա ներկայացնում ենք Ամուլսարի ոսկու ծրագրի տեղն ու Արտավանի հրդեհների վայրը։

Դրանք գտնվում են իրարից ուղիղ գծով 15 կմ հեռավորության վրա։ Կարծում ենք, սա բավարար է՝ դավադրությունների տեսության թեման փակելու համար։

qartez1

Իսկ Ամուլսարի ծրագրի մասնակցությունը հրդեհաշիջման աշխատանքներին կոնկրետ փաստ է։ Ընկերությունը օգնել է թե՛ մարդկանցով, թե՛ տեխնիկայով։ Լիդիանը դեռ հանքի աշխատանքները սկսելուց արագ արձագանքման թիմեր էր ձևավորել և թրեյնինգներ անկացրել ԱԻՆ-ի հետ համատեղ։ Հանքի ծրագրի համար այդ թիմերը դեռ պետք չեն եկել, սակայն պետք եկան Արտավանի հրդեհի ժամանակ։

Անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են վերաբերվում ոսկու հանքավայրին, պետք է ընդունել, որ մասնավոր ընկերությունը այդ հարցում բավականին կազմակերպված է և տեխնիկապես պատրաստ արտակարգ իրավիճակների դեմ պայքարելու առումով։

amuls1 amuls2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։

Որտեղից են փող ստանում հայերը

Հայաստանի տնային տնտեսությունների ամսական անվանական դրամական եկամուտները 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 56 544 դրամ։