Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտահանման կենտրոնացումը ըստ երկրների նվազել է, ըստ ապրանքների՝ ավելացել

Վերադարձ լուրերի բաժին

16:06 , 29 Մայիս 2016

2015 թ. դրությամբ, ըստ ԿԲ տվյալների, ընթացիկ հաշվի պակասուրդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարելավվել է 569.8 մլն ԱՄՆ դոլարով: Արդյունքում՝ ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 2.6%, ինչը 4.7 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։

Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների նվազման պայմաններում ընթացիկ հաշվեկշռի պակասուրդի կրճատումը հիմնականում ապահովվել է ապրանքների և ծառայությունների բացասական հաշվեկշիռների զգալի լավացմամբ: Առևտրային հաշվեկշռի բարելավումը իր հերթին արդյունք է ապրանքների արտահանման իրական բարձր աճի՝ ներմուծման իրական նվազման պայմաններում:

Համաձայն ՀՀ ԿԲ գնահատումների` ապրանքների ու ծառա յությունների իրական արտահանումը, ըստ վճարային հաշվեկշռի, աճել է 13.7%-ով` չնայած հումքային ապրանքների միջազգային գների նվազմանը: Միևնույն ժամանակ, իրական ներմուծումը նվազել է 7.8%-ով: Ապրանքների և ծառայությունների ներմուծումը դոլարային արժեքով նվազել է 20.3%-ով, իսկ արտահանման դոլարային արժեքը` 5.4%-ով` պայմանավորված արտահանման գների նվազմամբ:

Ապրանքների ներմուծման կառուցվածքում, բացառությամբ «Սարքեր և ապարատներ» ապրանքախմբի, գրանցվել է ներմուծման ծավալների նվազում: Ընդ որում, հիմնական ապրանքախմբերից առավել մեծ չափով նվազել են «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» և «Հանքահումքային մթերքներ» ապրանքախմբերի ներմուծման ծավալները:

Ապրանքների արտահանման կառուցվածքում հիմնականում ավելացել են «Հանքահումքային մթերքներ» և «Մանածագործական իրեր» ապրանքախմբերի արտահանման ծավալները` համապատասխանաբար 19.9%-ով և 62.9%-ով:

2015 թ. նվազել է ըստ երկրների ՀՀ արտաքին առևտրի բարձր կենտրոնացվածության մակարդակը` պայմանավորված արտահանման կառուցվածքում առևտրային գործընկեր ՌԴ-ի տեսակարար կշռի 4.7 տոկոսային կետով նվազմամբ: Վերջինս, իր հերթին, նվազեցրել է ՀՀ տնտեսության խոցելիությունը ՌԴ անբարենպաստ զարգացումներից:

trade-by-countries

Արտաքին պահանջարկի շարունակական ցածր մակարդակի պայմաններում ՌԴ և ԵՄ արտահանվող ապրանքների ծավալները նվազել են, համապատասխանաբար, 26.7% և 5.2%-ով: Միևնույն ժամանակ, ավելացել են Իրաք, Վրաստան, Կանադա և Շվեյցարիա արտահանվող ապրանքների ծավալները:

Համաձայն Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսի, ՀՀ արտահանման կենտրոնացվածությունը ըստ ապրանքախմբերի 2015 թ., նախորդ տարվա համեմատ, փոքր-ինչ ավելացել է, և ինդեքսի արժեքը կազմել է 0.188: Ինդեքսի նման արժեքը արդյունք է հիմնականում հանքագործական և սննդի ճյուղերի բարձր տեսակարար կշիռների, ինչն էլ բարձրացնում է արտահանման խոցելիությունը վերոնշյալ ապրանքների նկատմամբ պահանջարկի փոփոխությունից:

trade-by-goods

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ