Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտահանման դինամիկան 2018 և 2019 թթ. հունվար-սեպտեմբեր ամիսներին

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրել է 2018-2019 թթ. առաջին 9 ամիսների արտահանման դինամիկայի վերլուծությունը: Դիտարկվող ժամանակահատվածում արտահանման ծավալն աճել է 7.9%-ով՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար: Արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է դեպի ԵԱՏՄ երկրներ՝ 6.4% (532.6 մլն ԱՄՆ դոլար), ԱՊՀ այլ երկրներ՝ 32.9% (19.9 մլն ԱՄՆ դոլար) և այլ երկրներ, բացառությամբ ԵՄ երկրների՝ 24.9% (897.3 մլն ԱՄՆ դոլար) աճով: Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների 14.7% անկում է գրանցվել` կազմելով շուրջ 453 մլն ԱՄՆ դոլար:

Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալների 6.4% աճը հիմնականում պայմանավորված է դեպի ՌԴ արտահանման ծավալների 6.8% աճով, մինչդեռ դեպի Ղազախստան արտահանման ծավալները 53.1% անկում են գրանցել: Դեպի Ղրղզստան արտահանման ծավալները դիտարկվող ժամանակահատվածում աճել են 3.4 անգամ, իսկ Բելառուսի պարագայում՝ 22.7%-ով:

Դեպի ԱՊՀ այլ երկրներ արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է դեպի Ուկրաինա արտահանման ծավալների 43.8% աճով՝ կազմելով 16.4 մլն ԱՄՆ դոլար:

Դեպի այլ երկրներ արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է հիմնական համարվող գործընկեր երկրների կտրվածքով արձանագրված արտահանման ծավալների զգալի աճով՝ Շվեյցարիա՝ 39.1%, Չինաստան՝ 63.8, Իրաք՝ 27.9% և Կանադա՝ 80.8%: Չինաստանի և Կանադայի դեպքում աճը պայմանավորված է եղել պղնձի հանքաքարի խտանյութի արտահանման ծավալների աճով, մինչդեռ Շվեյցարիայի դեպքում «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների աճով: Իրաքի դեպքում աճը բացատրվել է «սիգարետ և սիգար» ապրանքային խմբի արտահանմամբ: Իսկ հիմնական գործընկեր համարվող Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում արտահանման ծավալների 29.7% անկում է գրանցվել՝ կազմելով 44.8 մլն ԱՄՆ դոլար, որը բացատրվում է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների կրճատմամբ:

Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների անկումը հիմնականում պայմանավորված է դեպի Գերմանիա արտահանման ծավալների 54.7% անկմամբ` կազմելով 52.1 մլն ԱՄՆ դոլար, որը բացատրվում է «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների կրճատմամբ: Իսկ մեկ այլ հիմնական համարվող գործընկեր երկրի՝ Բուլղարիայի դեպքում արտահանման ծավալները 7.2%-ով կրճատվել են՝ կազմելով 163.7 մլն ԱՄՆ դոլար: Դա հիմնականում բացատրվում է պղնձի հանքաքարի խտանյութի ծավալի կրճատմամբ:

Դիտարկվող ժամանակահատվածում թեև գրանցվել է ընդհանուր արտահանման ծավալների 7.9% աճ, այն բաժին է ընկել հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներին և այլ երկրներին, մինչդեռ դեպի ԵՄ երկրներ գրանցվել է 14.7% արտահանման ծավալների անկում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7 տոկոսով

Չնայած տասը ամսվա կտրվածքով տնտեսական հիմնական ցուցանիշները նվազել են, սակայն սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին մի շարք ոլորտներում արձանագրվել է որոշակի աճ: Մասնավորապես, արդյունաբերությունն աճել է 3.2 տոկոսով, շինարարությունը՝ 3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.2 տոկոսով:

ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք:

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp հավելվածներից օգտվելիս։