Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտահանման աճի վրա էական ազդեցություն է ունեցել կոնյակի, անմշակ ոսկու, գինու արտահանումը

Վերադարձ լուրերի բաժին

17:04 , 14 Հունվար 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019-ի հանրագումարով ակնկալում է արտահանման ծավալի 9-10 տոկոսի աճ: Արտահանման աճի վրա էական ազդեցություն են ունեցել հիմնականում կոնյակի, անմշակ ոսկու, շոկոլադի, մրգային գինիների և մի քանի այլ ապրանքների արտահանման ավելացումը: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«11 ամիսների արդյունքով ունենք արտահանման 9 տոկոս աճ: Դրանք շարունակում են լինել այն ուղղությունները, որոնք տարեսկզբից առանձնանում էին որպես արտահանման առաջատար ուղղություններ: Կոնյակի արտահանումն աճել է 26.7 տոկոսով, ծխախոտինը` 9 տոկոսով, պղնձի խտանյութինը` 16.8 տոկոսով, անմշակ ոսկունը` 31 տոկոսով, երկաթամիահալվածքինը` 18.1 տոկոսով, շոկոլադի արտահանումը` 14.6 տոկոսով, մրգային գինիներինը` 75 տոկոսով, խաղողի գինիներինը` 25.5 տոկոսով և ոսկերչական իրերի արտահանումը` 19.2 տոկոսով»,-ասել է նախարարը: Նա նշել է, որ սրանք այն ապրանքախմբերն են, որոնք ընդգծված առաջատար ազդեցություն են թողել ընդհանուր արտահանման աճի վրա:

Խաչատրյանը տեղեկացրել է, որ կանխատեսում են, որ արտահանումը տարվա հանրագումարով կլինի 9-10 տոկոսի սահմաններում, 2020-ի համար նույնպես կանխատեսում են արտահանման 10 տոկոս աճ: Անդրադառնալով դիտարկմանը, թե նախորդ տարիներին եղել է նաև 20 տոկոսից բարձր արտահանման աճ` նախարարն ասել է, որ այո, եղել է, ապա շարունակեց. «Բայց ինչպիսին է եղել դրա նախորդ տարին, որի նկատմամբ մենք 20 տոկոսից ավելի արտահանման աճ ենք արձանագրել: Դրա նախորդ տարին է եղել շատ վատը: Եվ հիմա, երբ ամեն տարվա ընթացքում ունենք իրենից առաջ բարձր բազայով աճած արտահանման քանակ, դրա նկատմամբ 10 տոկոս ցուցանիշը, հավատացեք, բավականաչափ լավ ցուցանիշ է»:

Նա վստահեցրել է՝ արտահանումը շարունակելու է լինել մշակող արդյունաբերության քաշող ուժը, որը պետք է նպաստի տնտեսության ընդհանուր աճին: Արտահանման զգալի թվեր են եղել նաև բուսաբուծության ոլորտում: Դրանք հանրագումարով նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 25 տոկոսով:

Նախարարը ներկայացրել է նաև արդյունաբերության ոլորտին աջակցության տրամադրման ուղղությամբ՝ կառավարության քայլերը: Աջակցության հիմնական եղանակը եղել է մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների տրամադրման գործիքը, տարվա ընթացքում այդպիսի արտոնություններ են տրվել թվով 57 ծրագրի: Այդ ծրագրերի ներդրումային արժեքը, ընդհանուր առմամբ, եղել է 212 մլրդ դրամ, և նախատեսված է եղել, որ դրանց իրականացման շնորհիվ պետք է ստեղծվեր 3320 նոր աշխատատեղ: Տրամադրվել է 14.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մաքսատուրքից ազատման արտոնություն: Պետությունն աջակցել է նաև մասնակցելու 5 միջազգային ցուցահանդեսների` սննդի վերամշակման, կոշիկի արտադրության, ոսկեգործության բնագավառներում:

Արմենպրես

100 փաստ Նոր Հայաստանի մասին-3:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հերթական ասուլիսի ընթացքում հրապարակել է 3-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ենթադրում է, որ Լիդիանը կդիմի արբիտրաժի

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հարցը չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է:

10 փաստ, որի մասին չի խոսվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստը և առանձնացրել է 10 ուշագրավ փաստ, որին գործադիրի ղեկավարն անդրադարձ չի կատարել: