Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտահանման աճը առաջ անցավ ներմուծումից

Վերադարձ լուրերի բաժին

18:13 , 22 Մայիս 2017

2017 թվականի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 15.1%-ով և կազմել 1 մլրդ 689 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույցից։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվար-մարտին աճի տեմպը ավելի բարձր էր՝ 17.4%: Ունենք արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպի դանդաղում թե՛ արտահանման, թե՛ ներմուծման գծով։

Սակայն արտահանման աճն ավելի քիչ չափով է դանդաղել, ինչի հետևանքով վերականգնվել է արտահանման առաջանցիկ աճը ներմուծման նկատմամբ։

Այսպես, եթե հունվար-մարտի արդյունքներով արտահանումն աճել էր 16.1%-ով, իսկ ներմուծումը՝ 17.9%-ով, ապա հունվար-ապրիլին արտահանման աճը կազմել է 16.1%, ներմուծման աճը՝ 14.6%:

2017 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 608.4 մլն դոլար, Հայաստան է ներմուծվել 1080.6 մլն դոլարի ապրանք։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 472.2 մլն դոլարով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանը կարող է դառնալ ավիացիոն տարանցիկ ուղի՝ Չինաստանի համար

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն աշնանը հանդիպելու է Չինաստանի ավիացիոն իշխանությունների և ավիաընկերությունների հետ՝ երկկողմ ուղիղ չվերթեր կազմակերպելու հարցը քննարկելու համար

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա