Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանն ամփոփել են գյուղոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

21:03 , 24 Դեկտեմբեր 2019

2019 թվականի ընթացքում մեկնարկել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրեր, որոնց հիմքում դրված է գյուղատնտեսական գործունեության արդյունավետության, գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսությունում տնտեսավարողի ֆինանսական բեռի թեթևացումը: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացում ասել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանի և Տիգրան Գաբրիելյանի, ինչպես նաև Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը:

2019 թ. մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը»: 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի՝ 391.0 մլն դրամ արժեքով, սուբսիդավորման գումարը կազմել է 9.0 մլն դրամ։

Մեկնարկել է «Փոքր և միջին «խելացի» անաս¬նաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապա¬հովման պետական աջակցության ծրագիրը»: 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ծրագրին մասնակցելու համար տնտեսավարողները ներկայացրել են 185 դիմում, կնքվել է 18 պայմանագիր, տրամադրվել է մեկ փոխհատուցում՝ 8.75 մլն դրամ գումարի չափով և ուսուցման արդյունքում 104 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր։ Բացի այդ, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել է 78.9 մլն. դրամ արժեքով վարկ։

24.12.19-1

Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Գյուղա¬տնտե¬սության ոլորտին տրամադրվող վարկերի տոկո¬սադրույքների սուբսիդա¬վորման ծրագիրը»: 2019 թվականի 11 ամսվա օպերատիվ տվյալների համաձայն՝ արդեն տրամադրվել է մոտ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ դրամի չափով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը աճել է գրեթե 73 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ մոտ 61 տոկոսով:

24.12.19-2

Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը»: 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 347.8 մլն դրամ գումարի 12 վարկ 32.2 հա այգեհիմնման համար: Սուբսիդավորման գումարը կազմել է 38.8 մլն դրամ և մեկ շահառուի տրամադրվել է փոխհատուցում 1 հա այգեհիմնման համար՝ 7.04 մլն. դրամ արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվն ավելացել է 13 անգամ:

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրի» շրջանակում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով տրամադրվել է 328.1 մլն դրամ գումարի 16 միավոր վարկ, 185.8 հա-ի ներդրման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.5 մլն դրամ, իսկ փոխհատուցման եղանակով 6 շահառուի 50.14 հա-ի ներդրման համար տրամադրել է 8.3 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 2.3 անգամ, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 11.8 տոկոսով: «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը», որի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 4.6 մլն դրամ արժեքով վարկ:

«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում հաստատվել է 91 հայտ՝ 2372.9 մլն դրամի չափով, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 36.9 մլն դրամ։ Ագրոպարենային ոլորտում կատարվել են մոտ 2.4 մլրդ. դրամի ներդրումներ և ձեռք է բերվել 328 միավոր սարքավորում: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 15 անգամ, իսկ տրամադրված լիզինգի գումարը՝ շուրջ 130 անգամ:

«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում հաստատվել է 89 հայտ 9.9 մլրդ դրամի չափով։ Հաստատված հայտերի շրջանակում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է բերքի գնման 8943 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 315.9 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ ծրագրից օգտվողների թիվը ավելացել է մոտ 59 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ գրեթե 70 տոկոսով:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում 210 շահառուի տրամադրվել է 357 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 157 միավոր տրակտոր, 4 միավոր կոմբայն, լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ. դրամ, սուբսիդավորման գումարը՝ 129.5 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մոտ 1.7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։

Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ Կառավարության հավանությանը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծից: