Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

Վերադարձ լուրերի բաժին

22:46 , 13 Դեկտեմբեր 2019

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի 32-րդ նիստը, որը նախագահել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլաթ Խատուովը: Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի բաժինը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի գյուղատնտեսական գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարները: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է 2018 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտում կատարած աշխատանքներն ու գրանցած արդյունքները՝ հիմնականում անդրադառնալով այն խնդիրներին, որոնց առնչությամբ, իր իսկ համոզմամբ, անհրաժեշտ է ԱՊՀ երկրների համակարգումը։

Նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքին` հատուկ կարևորվել է դեպի ԱՊՀ երկրներ արտահանվող գյուղատնտեսական ապրանքների լոգիստիկային վերաբերող խնդիրների, ինչպես նաև «Կանաչ միջանցք» համակարգի խնդիրների լուծման հնարավոր ուղիների քննարկումը գործնական մակարդակում։ Բացի այդ, ընդգծվել են գիտակրթական ագրարային հաստատությունների գործունեության համակարգմանը և փորձի փոխշահավետ փոխանակմանն առնչվող հարցադրումները։

Կարծիքների փոխանակման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կայանալիք գյուղատնտեսության հարցերով հայ-ռուսական հանձնաժողովի նիստին առանձին քննարկել հայ ուսանողների, երիտասարդ գիտնականների և դասախոսների՝ ՌԴ առաջատար ագրարային բուհերում, մասնավորապես՝ Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանում, կրթության և վերապատրաստման նպատակով տրամադրվող քվոտաների հարցը։ ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլաթ Խատուովը նշել է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչների պարբերական հանդիպումների կարևորությունը և հիշեցրել, որ ագրոարդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում է մնալ միջազգային փոխգործակցության ամենակարևոր և առավել հեռանկարային ուղղություններից մեկը:

Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը: «Ներկայիս խնդիրների լուծման հարցում կարևոր է միջկառավարական խորհրդի երկրների համընթաց աշխատանքը, ինչը նոր խթան կհանդիսանա մեր պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համար», – նշել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԱՀ և հիփոթեկային տոկոսների վերադարձը եղել է ավելի քան 171 միլիարդ դրամ

Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019 թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը:

2019-2020 թթ. հունվար-մայիսին լոլիկի արտահանումը աճել է, վարունգինը ՝ կրճատվել

2020թ.-ի գյուղատնտեսությունը և ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի արտահանման ծավալի փոփոխությունը գերազանցապես պայմանավորված է լինելու դեպի ՌԴ արտահանման ծավալների փոփոխությամբ:

Հայաստանի բնակչությունը 2022 թ. կհասնի 3,04 մլնի

Նման գնահատական է հրապարակել The Lancet բժշկական պարբերականը: