Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտակ Քամալյանը միջազգային դոնոր կազմակերպությունների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությունները

Վերադարձ լուրերի բաժին

21:28 , 25 Հուլիս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթի քննարկումը, որին ներկա են եղել մի շարք շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներ, փորձագետներ։ Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային փորձագետներ, տեղական փորձագետներ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից հատուկ հրավիրված փորձագետներ։
Քննարկման ընթացքում ներկայացվել է ռազմավարության փաստաթղթի նախագիծը։ Վերջին ամիսներին մշակվող կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթով նախատեսված է գույքագրել գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։

Առաջիկայում նախատեսվում է ռազմավարության փաստաթղթի առավել լայնածավալ քննարկումների կազմակերպում ոլորտի շահագրգիռ կողմերի հետ, մասնավորապես՝ փորձագետների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը

Այս տարվա հունվար-սետեմբերին ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում Ռուսաստանին բաժին է ընկնում 27 տոկոսը:

Ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքները շարունակվում են պահանջված մնալ

Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ` ահա ռուսական շուկայում պահանջված հայկական ապրանքի ոչ ամբողջական ցանկը:

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշումը: