Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտակարգ իրավիճակը (emergency) և ճգնաժամը (crisis) տարբեր զարգացման դինամիկա ունեն

Վերադարձ լուրերի բաժին

Արդյո՞ք պահի լրջությունը հասկանում է մեր հասարակությունը։ Երբ նիստին վարչապետը պատմում էր հոգեհանգստի օրինակի մասին, պատմում էր, որ ցույց տա, որ չենք հասկանում պահի լրջությունը։
Հիշու՞մ եք, որ համեմատում էի մեզ ու Լիտվան։ Ահա, համեմատությունս վերջերս գրած պայմանական ցուցանիշով։

Եթե դեպքերը ոչ կարանտինային են, ուրեմն մեր արգելափակման որակը ցածր է։
Սա նշանակում է, որ եթե նույնիսկ վաղը 200 դեպք գրանցվի, այն վախենալու չի, եթե հինգ օր առաջ այդ մարդիկ որևէ վարակվածի շրջանակից բացահայտվել և կարանտինի են ենթարկվել։ Այսինքն դեպքերը կնվազեն։ Իսկ եթե 20 դեպք բացահայտվի, սակայն ինչ-որ բնակավայրերից, ուրեմն նրանք տարածել են վարակը ու դանդաղ կմոտենանք նույն 200-ին։ Հերիք է մեկ օրվա թվին նայելով գնահատեք վիճակը։

Անորոշությունը իջեցնելու համար անհրաժեշտ է հրապարակվել առավել մանրամասն ցուցանիշներ՝
– վարակվածներից քանիսն են կարանտինից։
– վարակվածներից քանիսն են ներմուծովի ( այդ թվում կարանտինի մեջ, թե ոչ)
– ներքին վարակվածների բնակավայրերը
– Արցախի թվերը նույնպես
– քանի հոգի է կարանտինի մեջ

Ու ի վերջո մեծացվի թեստերի քանակը։ Հարավային Կորեայի թերի սցենարն է մեզ մոտ գործում։ Այնտեղ բացահայտում էին վարակվածին և անմիջապես կարանտին անում շրջապատին։ Թեստի իմաստը պարզապես բացահայտելը չի, այլ կարանտինը (խոսքը իսկական կարանտինի մասին է, ոչ թե մոբիլության քչացումը)

Առաջին փուլն հաջողությամբ արել ենք, հիմա այդ փուլի ձգձգումից որակն ընկել է, մարդկանց զգոնությունը թուլացել է, հաջորդ փուլին էլ չհասած (շատ թեստեր) սկսել ենք մեղմել առաջին փուլը։

ՀԳ
Արտակարգ իրավիճակը (emergency) և ճգնաժամը (crisis) տարբեր զարգացման դինամիկա ունեն։ Եթե արտակարգ իրավիճակի ժամանակ կարևոր էր խուճապը հանգցնելը, ապա ճգնաժամի ժամանակ, ընդհակառակը՝ անհրաժեշտ է լրջության զգացում առաջացնել։ Մենք հիմա ճգնաժամի փուլում ենք։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: