Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտակարգ դրությունը երկարաձգվեց՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ

Վերադարձ լուրերի բաժին

Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության արտահերթ նիստում: Գործադիրի Ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվել է հետևյալ պայմաններով՝

✅ Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:

✅ Վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։

✅ Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները։

✅ Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է հետագծել կառավարության գործողությունները՝ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված: «Ապրիլ ամսին, երբ գործնականում երկու ամսվա խիստ սահամանափակումների ռեժիմում էր ապրում երկիրը, մենք արձանագրեցինք երկու բան. առաջինը՝ սոցիալական և տնտեսական խնդիրները շատ արագ տեմպերով խորանում են, ապրիլին մենք 50 000 աշխատատեղի կրճատում ունեցանք: Մյուս կողմից՝ մենք տեսնում էինք, որ, այնուամենյանիվ, ինչքան էլ երևացող հատվածներում կամ առերևույթ հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր է լինում պահել, ամբողջ հանրապետության տարածքում, մասնավորապես, ոչ շատ տեսանելի հատվածներում կանոնները ոչ մի կերպ չեն պահվում: Հիշում եք՝ երբ վերլուծում էինք նոր դեպքերը, արձանագրում էինք բնակավայրի հասցեների կուտակումներ: Այսինքն՝ մենք տեսնում էինք, որ նոր դեպքերը կուտակված են բնակավայրի կոնկրետ հասցեներով: Սա նշանակում էր, որ երբ մենք երևացող հատվածներում առերևույթ ինչ-որ հակահամաճարակային կանոններ պահում ենք, այնուամենայնիվ, մարդիկ իրենց բնակության տարածքում՝ շենքերում, թաղամասերում և այլն, այդ կանոնները չեն պահում: Այսինքն՝ առաջնաբեմում ինչ-որ կանոններ պահելով, ետնաբեմում իրավիճակը չի կառավարվում:

Եվ մյուս կողմից՝ մենք եկանք այն արձանագրման, որ անհնար է առանց քաղաքացիների ներգրավվածության և շահագրգռվածության, պատասխանատվության կիսման, այդ խնդիրը լուծել: Պետք է նաև արձանագրենք, որ ապրիլ-մայիս ամիսներին մեր իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում այս խնդիրները կարգավորելու համար: Եվ մենք եկանք այն եզրակացության, և դա նաև մեզ համար գաղափարաբանական հարց էր, որ կառավարությունը, այո՛, իր պատասխանատվության հատվածքը պետք է կրի, բայց հնարավոր չէ հակահամաճարակային իրավիճակը որոշակիորեն պահել՝ առանց քաղաքացիների մասնակցության»,-ասել է վարչապետը՝ նշելով, որ կառավարությունը հստակ խնդիր է դրել. պետք է քաղաքացիներին ուղիղ ներկայացնել իրավիճակը և որևէ քաղաքացի չպետք է առանց պատշաճ բուժօգնության մնա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։