Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտակարգ դրության ստեղծած իրավիճակը ճանաչվել է կոմունալ վճարումներին խոչընդոտող անհաղթահարելի ուժ՝ ֆորս մաժոր

Վերադարձ լուրերի բաժին

23:47 , 25 Մարտ 2020

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրել է, որ նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարը

Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար: