Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ գինիները՝ ENOEXPO 2019 միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Վերադարձ լուրերի բաժին

21:21 , 25 Նոյեմբեր 2019

Նոյեմբերի 20-ից 22-ը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ, հայկական գինիները մասնակցել են Լեհաստանի Կրակով քաղաքում կազմակերպված ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսին։ Այդ մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

ENOEXPO-ն Լեհաստանում գինու արդյունաբերության ոլորտի մասնագիտական միջոցառում է, որին ՀԽԳՀ-ն միասնական տաղավարով ներկայացրել է հայկական գինեգործական 15 ընկերությունների գինին և կոնյակը։ Յուրաքանչյուր տարի ENOEXPO-ն իր հարկի տակ է հավաքում մոտ 150 արտադրողի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Բուլղարիան, Չեխիան, Գերմանիան, Վրաստանը, Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Ուկրաինան և այլն: Ցուցահանդեսը տարեկան ունենում է 14000 այցելու՝ գինու բնագավառի մասնագետներ և գնորդներ։

photo 25.11  (8)
Նոյեմբերի 21–ին և 23-ին, Կրակովի «Krakow Slow Wines» գինու սրահում տեղի է ունեցել հայկական գինիների համտես-սեմինար՝ Կրակովի գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների, դիստրիբյուտորների, գինու ոլորտի մասնագետների և լրագրողների համար: Այն անցկացրել են Լեհաստանի «Վինիսֆերա» մասնագիտական ամսագրի գլխավոր խմբագիր, գինու թեմայով մասնագիտացված լրագրող և փորձագետ Մարիուշ Կապչինսկին։

photo 25.11  (7)
Լեհաստանի գինու շուկան՝ շարունակական աճի ցուցանիշներով, հայկական գինիների արտահանման համար թիրախային է: Այնտեղ սպառվող գինիների 90%-ը կազմում են ներմուծվող գինիները։ Լեհաստանի գինու շուկան դեռևս հագեցած չէ, թեև գինու իրացման ծավալների տարեցտարի գրանցվող աճը ենթադրում է, որ լեհական շուկան հայկական գինիների արտահանման համար կարող է լինել բարենպաստ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսը և ուլտրամանուշակագույն ճառագայթները

Վարակը կարող է մահանալ ցածր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթի (UVB) ազդեցությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար»,-վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ աջակցության ծրագրերն իրականացնելիս դժվար է եղել տարբերակել, թե իրականում ով դրա կարիքն ունի, ով՝ ոչ:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է: