Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արջերի մուտքը կանխելու համար անհրաժեշտ լուսավորություն

Վերադարձ լուրերի բաժին

00:26 , 01 Հոկտեմբեր 2019

Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակիչների համար ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել, գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղի՝ մթության մեջ գտնվող հատվածը: Գլխավոր փողոցն արջերին չի գրավել լուսավորված ու մարդաշատ լինելու պատճառով: Արփիում այժմ առաջնահերթ է դարձել նաև երկրորդական փողոցների լուսավորության խնդրի լուծումը:

Գյուղի գլխավոր փողոցը՝ գրեթե 2 կմ հատված, լուսավորվել է նախորդ տարի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցության շնորհիվ: Գործընկերներն այստեղ տեղադրել են 51 LED լուսարձակ: Մեկնարկել են ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները: Եվս 60 լուսատու անհրաժեշտ կլինի՝ գյուղի չորս փողոց լուսավորելու համար: Արդյունքում կլուսավորվի 2250 մ երկարությամբ տարածք: Կլուծվեն կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրի անվտանգության և համայնքային բյուջեի միջոցների խնայողության խնդիրները:

VivaCellMTS1

«Հեռավոր գյուղերում իրականացվող ծրագիրը միշտ դիտարկվել է էներգախնայողության, տնտեսապես արդյունավետ լինելու, քաղաքակիրթ պայմաններ ապահովելու և բնապահպանական տեսանկյունից: Անվտանգության թեման ևս շոշափվել է և ոչ՝ պատահական: Սահմանամերձ գյուղերում կա հակառակորդի վարքագծից, իսկ մյուս բնակավայրերում՝ կենդանիների հարձակումներից պաշտպանվելու խնդիր: Այս ամենն ապահովելու համար, ենթադրվում է, որ գյուղը պետք է լուսավորված լինի գոնե 80 %-ով: Իսկ դա, իր հերթին՝ ավելի մեծ ծրագիր: Շատերին հասնելու նպատակով՝ մենք խնդիրը հաճախ լուծում ենք մի քանի տարվա ընթացքում. նախ՝ գլխավոր, ապա երկրորդական փողոցները լուսավորելով: Կարևոր է զգալ, որ այդ ամենը ծառայում է նպատակին», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդի տեխնոլոգիաներով երթակառուցվածքի զարգացման հնարավորությունն ու շինարարների աշխատանքը ոգևորել են բնակիչներին: Գյուղում արդն իսկ զգացել են LED համակարգի արդյունավետությունը: Վարչական տարածքի ղեկավարն արձանագրում է. ծախսը քիչ է, լուսավորությունը՝ գոհացնող:

VivaCellMTS5

«Ամռանը, լրահոսի զգալի մասը վերաբերում էր մեր գյուղին: Պատճառը՝ «հյուր» եկած արջերն էին, որոնք շատ վնաս հասցրեցին գյուղացուն: Կարծում եմ, որ ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո, շատ բան կփոխվի: Այս լուսատուներն էներգախնայող են և հզոր: Դրանց տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս ունենալու լավ լուսավորություն և էապես կրճատելու էներգիայի ծախսը: Սովորական լուսատուների համեմատությամբ՝ արդյունքն ակնառու է»,-ասել է գյուղի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանը:

Գործընկեր կառույցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթանում են խնդրի բացահայտման, պլանավորման և իրականացման աշխատանքներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են

Ցուցանիշը կառավարությանը դեռ չի բավարարում:

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը

Արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները:

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով: