Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արմֆոնիկ. TSD-ն 12 հազար դրամով վաճառքի է հանում փոքրերի համար նախատեսված հեռախոսները

Վերադարձ լուրերի բաժին

16:49 , 08 Դեկտեմբեր 2017

Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» («Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս») ընկերությունը շուկա է մուտք գործում հերթական նորությամբ:

«Արմֆոնիկ», պարզ լուծումներով հեռախոս՝ նախատեսված տան փոքրերի ու մեծահասակների համար:

– Այն հնարավորություն է ընձեռում նախապես ֆիքսել 4 համարներ և ստեղնի մեկ հպումով զանգահարել նախընտրած համարին:

– Արմֆոնիկի հետևամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը հնարավոր է փոխարինել նաև օգտագործողի նախընտրած մինչև 5 հեռախոսահամարով:

– Այն հնարավորություն ունի զանգեր ընդունելու ցանկացած հեռախոսահամարից, սակայն կարող է զանգահարել միայն նախապես ֆիքսված համարներին:

– Արմֆոնիկը համալրված է լապտերով, ռադիո ընդունիչով և MP3 նվագարկչով (microSD հիշողության քարտի բնիկ):

– Շնորհիվ երկարակյաց մարտկոցի ու պարզ դիզայնի՝ այն առավել հարմար է երեխաների, մեծահասակների, տեսողական (կամ հենաշարժական) խնդիրներ ունեցող մարդկանց, արշավականների և պարզապես հեռախոսային շփումը գնահատողների համար:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը տեղեկացնում է, որ Արմֆոնիկը կլինի մանրածախ վաճառքում սույն թվականի դեկտեմբերի 8-ից: Շուկայական գինը 12 հազար դրամ է։

***

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թ.-ին, իսկ 2013 թ.-ին վերանվանվել «Թի-Էս-Դի»: Ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թ.-ին ազատ տնտեսական գոտում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: