Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արմեն Օգանեսյան. Սերգեյ Լավրովի արտահաստիքային հայ խորհրդականը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դեմքեր

00:01 , 23 Մայիս 2017

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի արտահաստիքային խորհրդական Արմեն Օգանեսյանն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը «հեռուստատեսության և ռադիոհեռարձակման աշխատակից» մասնագիտացմամբ:

Իր կարիերան ծագումով հայ հայտնի ռուս մեդիագործիչն ու բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակը սկսել է 1976թ. ԽՍՀՄ Պետական հեռուստատեսության և ռադիոյի արտասահմանյան հեռարձակման բաժնում:

1983թ. Օգանեսյանը դարձել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Մոսկվայի միջազգային ռադիոյի հեռարձակման գլխավոր խմբագիրը, իսկ 1987-ից սկսել է աշխատել Լոնդոնում՝ որպես մոսկովյան ռադիոհեռարձակման հատուկ թղթակից:

Վերադառնալով Ռուսաստան՝ 1990թ. Օգանեսյանը գլխավորել է «Օստանկինո» հեռուստառադիոկորպորացիայի «Աստրա» միավորումը, իսկ 2 տարի անց՝ Մոսկովյան միջազգային ռադիոն: Որպես «Ռուսաստանի ձայնը» ռուսական պետական ռադիոհեռարձակման նախագահ՝ Արմեն Օգանեսյանն աշխատել է շուրջ 15 տարի՝ մինչև 2008թ.:
Այդ տարիներին նա արդեն սկսել էր իր հեղինակային «Vis-à-vis с миром» ծրագիրը վարել «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայանում, որի վիդեոտարբերակը տարբեր տարիներին հեռարձակվել է «ТВЦ» և «Звезда» հեռուստաալիքներով:

2009թ. նա դարձել է Ռուսաստանի ամենահեղինակավոր պարբերականներից մեկի՝ «Միջազգային կյանք» ամսագրի գլխավոր խմբագիրը, որն ունի ավելի քան 90-ամյա պատմություն:
Նույն տարում նա նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի արտահաստիքային խորհրդական:

Հայտնի լրագրողը մինչև 2006 թվականը Եվրոպական հեռարձակող միության խորհրդի ադմինիստրատիվ խորհրդի կազմի մեջ էր մտնում, ներկայում Օգանեսյանը Ինֆորմատացման ակադեմիայի (ՄԱԿ-ի ասոցացված անդամ) և Ռուսաստանի գրողների միության գործող անդամ է:

Արմեն Օգանեսյանը մի քանի հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի և Ռադիոհանրագիտարաանի մուլտիմեդիային նախագծի՝ «Россия от А до Я»-ի, հեղինակն է:
Տարբեր տարիների նա դարձել է «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակի, «ԶԼՄ-ների լավագույն մենեջերի» դափնեկիր: Նրան շնորհվել է նաև ՌԴ մշակույթի վաստակավոր աշխատակցի կոչում:

Ըստ Rusarminfo-ի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

100 մեծագույն տնտեսագետները՝ մինչև Քեյնսը

Բլաուգը անկաշկանդ և հետաքրքիր ոճով ներկայացրել է նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու ուսմունքը։

ՀՀ նախկին վարչապետ հիանալի կատարումը կիթառով (տեսանյութ)

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի էր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ էլեկտրական կիթառով նվագում է Kami ակումբում։

Սերժ Չուրուկ. «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամը, Exxon Mobile, Total և Alcatel ընկերությունների ղեկավարը

Նա հիանալի տիրապետում է հայերենին, պատանության տարիներին որոշ ժամանակ ապրել է Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում