Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Վերադարձ լուրերի բաժին

01:33 , 17 Փետրվար 2019

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։

Բիսլին նշել է, որ աշխարհում հակամարտությունների ու պատերազմների հետևանքով աճում է քաղցի հետևանքով մահացողների թիվը։ «Հայաստանի նախագահն այն գործիչներից է, ով մտածում է ոչ միայն իր երկրի ժողովրդի մասին, այլև հետաքրքրված է, թե ինչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը հակամարտությունների ու դրանց հետևանքով առաջացած քաղցի հարցի հաղթահարման գործում։ Սրանք մեզ համար կարևոր հարցեր են, ուստի Հայաստանը կարող է կարևոր գործընկեր լինել մեզ համար»,- նշել է Բիսլին։ Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում են Հայաստանի հետ գործակցության ոլորտում անել եղածից ավելին։

Արմեն Սարգսյանը կարևորել է Պարենային համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը ոչ միայն նրանց գաղափարներից, նոու հաուից, կառավարման համակարգերից, նրանց գնահատականներից օգտվելու տեսանկյունից։ «Կարծում եմ՝ Հայաստանը, զարգացնելով իր գյուղատնտեսությունը և սննդի արդյունաբերությունը, պետք է մտածի ոչ միայն իր մասին, այլև քայլեր ձեռնարկի արտահանման ուղղությամբ։ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը երկկողմ շահավետ կարող է լինել։ Այն կարող է մեզ աջակցել, որպեսզի մեր ներքին խնդիրները լուծենք, ավելի օգտակար, բարձրորակ սննդով ապահովենք քաղաքների ու գյուղերի մեր բնակչությանը, միաժամանակ զարգացնենք մեր գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը, լոկալից դառնանք միջազգային և դրանով լինենք ավելի ամուր, հաջող և հարուստ»,- ասել է նախագահ Սարգսյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: