Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արմեն Սարգսյանը քննարկել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի ներկայությունը Հայաստանում ընդլայնելու հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

17:01 , 06 Ապրիլ 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի (Majid Al Futtaim Holding) գլխավոր գործադիր տնօրեն Ալայն Բեջանիի (Alain Bejjani) հետ: Ընկերությունների խմբի մեջ է մտնում նաև Carrefour Armenia ընկերությունը։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կողմերը քննարկել են Հայաստանում ընկերության ներկայությունն էլ ավելի ընդլայնելու ծրագիրն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև խոսել, թե ինչպես կարելի է ընկերության համաշխարհային ցանցն օգտագործելով՝ արտահանել և վաճառել Հայաստանում արտադրված ապրանքները։ Քննարկվել է նաև ապագայում տարածաշրջանային երկրներ մուտք գործելու համար Հայաստանը որպես գործընկեր դիտարկելու հնարավորությունը։

«Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ը խոշոր էմիրաթական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում 13 երկրներում՝ ԱՄԷ, Լիբանան, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Օման, Բահրեյն, Քուվեյթ, Կատար, Հորդանան, Պակիստան, Իրաք, Հայաստան և Վրաստան: Ընկերության սեփականություն են համարվում մեծ թվով առևտրի կենտրոններ, հիպերմարկետներ ու սուպերմարկետներ, հյուրանոցներ, կինոթատրոններ և այլն:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: