Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

20:34 , 27 Ապրիլ 2018

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ապրիլի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարի հայտարարության կապակցությամբ, որտեղ նա մասնավորապես շեշտադրել է քաղաքական գործընթացների բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսևորման և առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հավատարմությունն այս սկզբունքներին:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, զրուցակիցները նաև առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման խնդիրներին: Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին անվերապահ աջակցության համար: Կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Լեռնային ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության հնարավոր աճի բացառման անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և նշել վերջինիս կարևոր դերակատարությունը Հայաստանի զարգացմանն ու բարեփոխումներին աջակցելու գործում:

Հանրապետության նախագահը վերահաստատել է 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված հրավերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացրել գազալցակայաններում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավոտգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրյուսել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում:

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

«Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությանը համապատասխան`