Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արմեն Ալավերդյանն ազատվել է աշխատանքից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

17:37 , 01 Նոյեմբեր 2016

Հայաստանյան լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ աշխատանքից ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Թեպետ այս մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի եղել, սակայն B4B.am-ի տեղեկություններով, այս լուրը համապատասխանում է իրականությանը, և այդ մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի։

Նշենք, որ Արմեն Ալավերդյանը հարկային համակարգում աշխատում է ՀՀ անկախության հռչակումից ի վեր՝ 1991 թվականից։  Ալավերդյանը հարկային համակարգում միշտ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝ 1995-1999 թթ.՝ ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալ, 1999-2000 թթ.  ՀՀ պետական եկամուտների փոխնախարար, 2000-2008 թթ.` ՀՀ  ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ, 2008-2012 թթ.` ՀՀ ԿԱ  պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, 2012 -2014թթ.` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, 2014-2016թթ.` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:

2016 թվականի մարտի 23-ին նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ։

Նշենք նաև, որ մեր տեղեկություններով, ՊԵԿ փոխնախագահի պաշտոնում Արմեն Ալավերդյանին կփոխարինի ՊԵԿ նախագահի խորհրդական Կարեն Բրուտյանը։

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։