Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Արմենիա միջազգային օդանավակայաններ». այստեղ թռչում են նաև հարկերը

Վերադարձ լուրերի բաժին

00:12 , 06 Մայիս 2016

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը կարելի է համարել այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկի չեմպիոն։

Բանն այն է, որ ընկերությունը հնգապատկել է բյուջե վճարվող հարկերի ծավալը և բարձրացել այս ցանկի երկրորդ հորիզոնական՝ զիջելով միայն «Գազպրոմ Արմենիա»-ին։

2016 թվականի հունվար-մարտին օդանավակայանը վճարել է 4 մլրդ 920 մլն դրամ։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 1 մլրդ 58.7 մլն դրամի հարկեր ՜ տուրքեր։

Ընդ որում, ինչպես տեսնում եք գծապատկերում, այս թռիչքը տեղի է ունեցել ուղղակի հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) հաշվին։ Այսինքն, այն տարբերակը, որ ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանում մեծ արժեքով գույք կամ սարքավորումներ է ներմուծել և վճարել ԱԱՀ, բացառվում է։

 

Մենք փորձեցինք հենց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից պարզել՝ ինչով է պայմանավորված հարկերի շեշտակի աճը։

Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց. «Եթե մեր օդանավակայանի հարկային տվյալները նայեք, կտեսնեք, որ այդ ամենը կախված է ուղևորների շարժից: Ուղևորահոսքն ավելացել է, համապատասխանաբար այդ թիվն էլ է մեծացել»:

Այսինքն, կարելի էր ենթադրել, որ ուղևորահոսքերը մի քանի անգամ աճել են։ Սակայն դա այդպես չէ։

AVC-15-uxevor

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի  հունվար-մարտին օդային ճանապարհով ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 388.4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 9.7%-ով։

Իսկ օդային ճանապարհով բեռնափոխադրումներն աճել են 58.8%-ով։

Քիչ հավանական է, որ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների այսպիսի աճը հանգեցներ հարկերի բազմապատկման։ Մենք առաջիկայում կփորձենք ավելի մանրամասն անդրադառնալ այս թեմային։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: