Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Արմենիա» ավիաընկերության օդանավն առաջին չվերթն իրականացրեց դեպի Իսրայել

Վերադարձ լուրերի բաժին

21:01 , 17 Մայիս 2017

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ «Արմենիա» ավիաընկերության՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով առաջին չվերթի բացման շնորհանդեսը: Այս մասին B4B.am-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Չվերթի շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, հայաստանյան տուրիստական գործակալությունների տնօրեններ և այլ հյուրեր:

Սերգեյ Ավետիսյանը, շնորհավորելով ավիաընկերության տնօրինությանը, ընդգծեց Երևան-Թել Ավիվ- Երևան երթուղով իրականացվող չվերթի կարևորությունը և ավիաընկերությանը մաղթեց ապահով և արդյունավետ թռիչքներ:

Ռոբերտ Օգանեսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչությանը՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով թռիչքների իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև՝ ներկայացրեց ավիաընկերության կողմից թռիչքի ընթացքում մատուցվող ծառայությունները և գնային քաղաքականությունը:

Միջոցառման ավարտից հետո «Արմենիա» ավիաընկերության օդանավով առաջին ուղևորները մեկնեցին Իսրայել:

Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների» արտադրությունը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը

Գյուղատնտեսության անկումային ցուցանիշները մտահոգել են վարչապետին

Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառները