Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Արմենիան հելիքոփթերսը» արտոնություն է ստացել՝ ֆրանսիական ուղղաթիռ ներմուծելու համար

Վերադարձ լուրերի բաժին

09:02 , 20 Ապրիլ 2018

ՀՀ Կառավարության երեկվա որոշմամբ՝ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է փոքր ավիացիայի ոլորտում: Սարքավորումը ներմուծելու է «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն: Նշվում է նաև, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 848 266 832 ՀՀ դրամի ներդրում, իսկ «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա»-ն տրամադրելու է 1 032 500 000 ՀՀ դրամի լիզինգ: Նախատեսվում է ստեղծել 10 աշխատատեղ՝ 1 040 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Թե կոնկրետ ինչով է զբաղվելու այս տարվա փետրվարին գրանցված «Արմենիան հելիքոփթերս»-ը և ինչ ծրագիր է իրականացնելու, հաղորդագրության մեջ չի նշվում։

E-gov.am կայքում նույնպես որոշմանը վերաբերող փաստաթղթերում նման տեղեկատվություն չկա։ Նշված է միայն, որ ընկերությունը պատրաստվում է ներկրել ընդամենը 1 սարքավորում՝ 1 հատ ֆրանսիական արտադրության Eurocopter EC130T2 քաղաքացիական ուղղաթիռ՝ 1 մլրդ 550 մլն դրամ մաքսային արժեքով։

Փաստորեն, 1.8 մլրդ դրամ ներդրումային ծրագրից 1.55 մլրդ դրամը ուղղաթիռի ներկրումն է, «Արմենիան հելիքոփթերս»-ն էլ ամենևին չի նշանակում հայկական ուղղաթիռներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը: