Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՐՄԵՆԱԼ-ի տասը գլխավոր իրադարձությունները 2017 թ.

Վերադարձ լուրերի բաժին

13:33 , 19 Դեկտեմբեր 2017

Վերջին տարիներինը Հայաստանի պետական մարմինների հաշվետվությունները հաստատում են, որ փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմի մեջ) հանդիսանում է հանրապետության առաջատար պատրաստի արդյունաբերական արտադրանք թողարկողը և արտահանողը:

Արտադրական նվաճումների հետ մեկտեղ գործարանում կատարվել են նաև բազում նշանավոր սոցիալական նախաձեռնումներ:
Ստորև բերվում են ավարտվող 2017 թ. ԱՐՄԵՆԱԼ-ի Թոփ-10 իրադարձությունները:

1. ՀՀ կառավարության կողմից ԱՐՄԵՆԱԼ-ին թափոնների պահպանման արտոնագրի հատկացման մասին որոշման ընդունումը:

2. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի այցը ԱՐՄԵՆԱԼ:

3. Արտադրանքի 300 հազարերորդ տոննայի թողարկումն ԱՐՄԵՆԱԼ-ում:

4. «ՌՈՒՍԱԼ Փառատոն #Գիտություն» գիտափառատոնի անցկացումը ԵՊՀ համագործակցությամբ, որին մասնակցեց շուրջ 5 հազար մարդ:

5. «Կանաչ ալիք» բնապահպանական մարաթոնի շրջանակներում Հրազդան գետի ափը աղբից մաքրելու միջոցառումը, որն իրականացվեց Արաբկիր համայնքի վարչակազմի ներկայացուցիչների, Գ. Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի, կոլեջի և ինֆորմատիկայի կոլեջի ուսանողների հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել է 100 մարդ, տարհանվել է 3 տոննա աղբ:

6. ՀՀ նախագահի հրամանագրով ԱՐՄԵՆԱԼ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ավետիքյանի պարգևատրումը «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալով:

7. 15 համակարգիչների հանձնումը «Վարդաշեն» հանրապետական հատուկ համալիրին սոցիալապես անապահով և խնդրահարույց ընտանիքներից երեխաների համար:

8. ԱՐՄԵՆԱԼ-ի տնօրենների մասնագիտական կողմնորոշման հանդիպումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ:

9. ՌՈՒՍԱԼ-ի ALիմպիադայի շրջանակներում սպորտային մրցումներ գործարանային փուլի անցկացում:

10. Նկարչության մրցույթ գործարանի աշխատակիցների երեխաների և թոռների մասնակցությամբ՝ «Արևը Հայաստանի և արևը ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավերևում» նշանաբանով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին