Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

18:46 , 07 Հուլիս 2021

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Հայաստանի Արմավիր մարզի ք․ Արմավիրի Մշակույթի տանը բացվեց երրորդ «Ռուսական կենտրոնը»։

2
«Ռուսական կենտրոնը» հարուստ գրադարանով ինքնատիպ հարթակ է, որտեղ նախատեսվում է անցկացնել տարբեր սեմինարներ, հանրային դասախոսություններ, ցուցահանդեսներ, կինոդիտումներ և, որ ամենակարևորն է, այստեղ կկազմակերպվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ տարբեր տարիքային խմբերի համար: Կենտրոնի ֆինանսական աջակիցն է ՎՏԲ-Հայաստան Բանկը։

5
Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, Հայաստանի Արմավիր մարզի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

4
«Աջակցությունը մշակույթի և կրթության զարգացմանը ՎՏԲ-Հայաստան Բանկի սոցիալական գործունեության կարևորագույն ուղղություններից է: Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և հույս ունենք, որ կենտրոնն արդյունավետ զարգացում կունենա: Իսկ լավագույն ուսանողների առջև ՎՏԲ-Հայաստան Բանկը բացում է իր դռները Բանկի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում վերապատրաստման և ուսումնական պրակտիկայի մասնակցելու համար, ինչը հնարավորություն կտա նոր սերնդին գիտելիքներ ստանալ բանկային և ֆինանսական աշխարհի վերաբերյալ:», – նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը։

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն անձամբ շնորհակալություն հայտնեց ՎՏԲ-Հայաստան Բանկին ցուցաբերած աջակցության համար և խորհրդանշական նվեր շնորհեց պարոն Իվան Տելեգինին։ «Մենք ընդլայնում ենք ռուսական կենտրոնների աշխարհագրությունը և ցանկանում ենք նման կրթական հարթակներ ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում։ Միայն կրթությամբ կարելի է ունենալ զարգացած պետություն։ Այստեղ կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, ինչը կօգնի բարելավել լեզվի մակարդակն ու ամրապնդել ռուս և հայ ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը», – ասաց Վահրամ Կարապետյանը։

6
Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցության՝ կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։

Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանության, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։
Ռուսերենի անվճար դասընթացների նախորդ շրջափուլի մասնակիցներին հյուրերի կողմից շնորհվեցին երկամսյա կուրսերն ավարտելու հավաստագրեր: Երեխաները հյուրերին ներկայացրեցին բաց դաս՝ գեղեցիկ մատուցելով ստացված գիտելիքները։

3
Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացված երրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է ք․Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում, երկրորդը՝ ք․Վանաձորում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկերից կարող են օգտվել մինչև 70 տարեկան հաճախորդներն՝ ամսական եկամուտը հավաստող փաստաթղթի հիման վրա: