Invalid username or password
Ներկայում Հայաստանում չկա մեկանգամյա օգտագործման թղթյա բաժակների նմանատիպ արտադրություն: Ջերմոցային տնտնեսությունների, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվողների շրջանում կատարված հարցումներից հետո Խաչատուր Սարգսյանը եկել է այն եզրակացության, որ մեկանգամյա օգտագործման թղթյա բաժակների առկայության դեպքում, տնտեսվարողների ճնշող մեծամասնությունը կհետաքրքրվի արտադրանքով, և այն կունենա մեծ սպառում:
Գյուղատնտեսության մեջ բույսերի գերակշռող մեծամասնությունը նախապես ցանվում է բաժակների մեջ: Չունենալով այլընտրանքային տարբերակ՝ ներկայում բույսերը ցանվում են պոլիէթիլենային բաժակների մեջ, բույսը հասունանալուց հետո հանվում է պոլիեթիլենային բաժակներից, տեղադրվում հողի մեջ: Տեղափոխման ընթացքում բույսը ենթարկվում է սթրեսի և զգում է տեղափոխությունը, որից վնասվում են արմատները, իսկ պոլիէթիլենային բաժակը վերածվում է թափոնի և վնասում բնությանը:
Խաչատուր Սարգսյանի առաջարկած արտադրանքի շնորհիվ պրոցեսը կատարվում է նույնությամբ` սերմը, ցանվելով բաժակների մեջ, հասունանում է և թղթյա բաժակով տեղադրվում հողի մեջ: Այդ ընթացքում և հետո, բույսը չի կրում սթրես, չի զգում տեղափոխությունը, պաշտպանված է հողի տակ ապրող վնասատու միջատներից, իսկ թղթյա բաժակները չեն դառնում թափոն:
Կարևոր է նաև այն, որ պոլիէթիլենային բաժակներից բույսը տեղափոխվելով հողի մեջ՝ հողին ընտելանում է 10 օրվա ընթացքում, իսկ որոշներն ընդհանրապես չեն ընտելանում տեղափոխությանը և փչանում են՝ ֆերմերին հասցնելով բավական վնաս: Թղթյա բաժակներով տեղափոխվելով հողի մեջ՝ բույսը չի զգում տեղափոխությունը և ընտելանում է հողին անմիջապես՝ բացառելով կորստի գործոնը: Հանրային հեռուստաընկերության տեսանյութը՝ ստորև:
Դիտումներ 23838
Սուն Ցզիի հնագույն չինական «Ռազմական արվեստ» աշխատության սկզբունքները մինչև հիմա էլ օգտակար են քաղաքականության, բիզնեսի, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում:
Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:
Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: