Invalid username or password
Հուլիսի 1-ից Սինգապուրում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին b4b.am-իմ տեղեկացրեց ֆիննախի մամուլի ծառայությունը: Պատվիրակությունը վարում է Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բանակցությունները։
Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը, ձևավորելով կայուն և կանխատեսելի հարկային դաշտ օտարերկրյա ներդրողների համար, հնարավորություն կընձեռի խթանել երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնել առևտրատնտեսական կապերը, այդ թվում` ընդլայնել աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը:
Դիտումներ 358
2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։
ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:
Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար: