Invalid username or password
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդակաբար անց է կացվում 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից: Այս մասին տեղեկանում ենք Ucom ընկերության կայքից («Արմաթը» բացվել է Ucom-ի աջակցությամբ)։
Մրցանակների են արժանացել նաև Synergy և Localz հայաստանյան ընկերությունները։ Նրանք հաղթել են ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացվող WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգերից երկուսում:
Նշենք, որ այս օրերին ՏՏ ոլորտի հայկական պատվիրակությունը գտնվում է Բրազիլիայում:
Պատվիրակների թվում են UITE, Ucom, Instigate consulting, Instigate design, eDram, VOLO, Synergy, Localz ընկերությունների և Tumo ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները: Ucom ընկերությունը մասնավորապես աջակցել է շուրջ 40 ինժեներական լաբորատորիաների բացմանը և այս տարի պլանավորում է բացել ևս 30-ը։
«WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ:
Դիտումներ 5795
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» համաժողովին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: