Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արձանագրվել է թանկարժեք և կիսաթանակարժեք ձուլվածքների արտահանման անկում

Վերադարձ լուրերի բաժին

19:23 , 09 Սեպտեմբեր 2020

Հայաստանի արտահանումը 903 ապրանքախմբերի շրջանակում աճ է գրացնել ընդամենը 365 ապրանքախմբերի գծով։ Այս մասին EconoMood-ը տեղեկացել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային հաշվետվությունից։

2020 թվականի առաջին կիսամյակի նախորդ տարվա նույն ժամանակահատավածի համեմատ արտահանումն անկում է ապրել 108 մլն դոլարի չափով։ 365 ապրանքախմբերի գծով աճը եղել է 122 մլն դոլար, իսկ մնացած ապրանքների գծով անկումը կազմել է 230 մլն դոլար։

Անկումը մեծ է թանկարժեք և կիսաթանակարժեք ձուլվածքների գծով․ դիտարկվող ժամանակահատվածում ամենամեծ անկումը գրանցվել է թանկարժեք մետաղների ջարդոնների/թափոնների և ադամանդի գծով՝ 48 մլն դոլարի չափով։ Թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնների գծով անկումը պայմանավորված է եղել ինչպես ծավալային, այնպես էլ գնային առումով։

Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում ադամանդի վերամշակման կենտրոններից էր: Ադամանդը ՀՀ արտահանման առումով բարձր արժեք ստեղծող արտադրանք է և վերջինիս գծով վաճառքի անկում է գրանցել։ Մեկ կարատ ադամանդը սկսել է արտահանվել բավականին ցածր գնով, եթե 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը մեկ կարատ ադամանդն արտահանել է 282 դոլարով, ապա 2020 թվականի առաջին կիսամյակում այն արտահանվել է 4 անգամ ցածր գնով՝ 66 դոլարով։

Դիտարկվող ժամանակահատվածում ադամանդի արտահանման անկումը կազմել է 24 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածի ընթացքում Հայաստանը ներկրել է 255 հազար կարատ ադամանդ, միջին մեկ կարատի գինը 130 դոլար, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում ներկրվել էր 416 հազար կարատ ադամանդ՝ միջինում 184 դոլարով։ Ադամանդը ներկրվում է հիմնականում Հոնկոնգից, ինչպես նաև Հնդկաստանից, Կանադայից, Շվեցարիայից, ԱՄԷ-ից, Բելգիայից, Թաիլանդից և այլն։ Հայաստանն ադամանդ արտահանում է Արաբական Միացիալ Էմիրություններ, Բելգիա, Իսրայել, ԱՄՆ, Ռուսաստան, Լիբանան, Կանադա, Հնդկաստան, Շվեցարիա, Վրաստան, Գերմանիա։ 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը չի արտահանել Վրաստան, ԱՄՆ, Հնդկաստան և Բելգիա (գրաֆիկում ներառվել են 2019 թվականի ցուցանիշները)։

ՀՀ-ից արտահանված ադամանդի գները

b4b.am

2020 թվականի Հայաստանը մոտ 59 հազար կարատ ադամանդ վաճառել է Էմիրություններին՝ բավականին ցածր գնով, ինչի արդյունքում էլ ադամանդի վաճառքի միջին գին նվազել է։

Դիտարկվող ժամանակահատվածում բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների արտահանումը կազմել է 961 մլն դոլար, որի 0,5 տոկոսը եղել է ադամանդը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն հավկիթի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում

Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

Արցախահայության աջակցության նպատակով այս պահին երկու միջոցառում է հաստատված

Այդ մասին կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: