Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 6.9% աճ

Վերադարձ լուրերի բաժին

17:55 , 05 Օգոստոս 2019

Արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում 2019թ. հունվար-հունիսին կազմել է 900,5 մլրդ դրամ, ինչը 6.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Այդ մասին նշված է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին 2019 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունում։ Արդյունաբերական արտադրանքի հիմնական ոլորտներում ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել են դրական միտումներ։

Մասնավորապես՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը 2019 թ. առաջին կիսամյակում աճել է 6.8%-ով՝ կազմելով 159.19 մլրդ դրամ։ Մշակող արդյունաբերությունն այս տարվա հունվար-հունիսին կազմել է 605.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 8.7%-ով։ Սննդամթերքի արտադրությունը աճել է 7.8%-ով, խմիչքի արտադրությունը՝ 7.9%-ով, իսկ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 16.7%-ով։ Հիմնային մետաղների արտադրության ծավալը նվազել է 2.5%-ով, իսկ այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունն աճել է 37%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազել է ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 31.8%-ով։ Մանածագործական արտադրատեսակների արտադրությունը նշված ժամանակահատվածում աճել է 35.5%-ով, իսկ հագուստի արտադրությունն աճել է 26.2%-ով։

էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը 2019 թվականի հունվար-հունիսին 2018-ի հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 0.3%-ով, ընդ որում, այդ ցուցանիշը նվազել է էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման 3%-ով նվազման պատճառով։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ոլորտի արտադրանքը 2019 թ-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 12,8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2.7%-ով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: