Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արհեստական բանականությունը խթանելու է մարդու զարգացումը

Վերադարձ լուրերի բաժին

14:18 , 29 Մարտ 2019

Աշխարհի առաջատար գիտնականները, փորձագետները էվոլյուցիայի և արհեստական բանականության զարգացման համաշխարհային միտումներին և օրակարգին անդրադարձան միջազգային գիտաժողովի շրջանակում: Նրանց համոզմամբ` էվոլյուցիան և արհեստական բանականությունը նպաստելու են մարդու ստեղծագործական աշխատանքի զարգացմանը: B4b.am-ի հաղորդմամբ` «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը Երևանում մեկնարկեց մարտի 29-ին: Այն կտևի մինչև ապրիլի 3-ը:

«Այն լավագույն մասնագետները, որոնք ներկա են այս փոքր գիտաժողովին, զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ, այսինքն՝ արհեստական բանականության ուղեղով և էվոլյուցիայով: Նրանք կարող են խոսել այն մասին, թե ինչպես են տեսնում աշխարհը հիսուն, հարյուր տարի հետո: Եթե մենք պարզապես ցանկանում ենք զբաղվել աշխարհում արձանագրվող կարևորագույն գիտական նվաճումների պարզ վերարտադրությամբ, ապա միշտ կլինենք այդ գնացքից հետ: Որպեսզի մրցենք և լինենք լավագույնը, առաջատարը, պետք է սովորենք, ընդունենք այդ լավագույնը»,- նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա շեշտեց, որ միշտ աջակցելու է նման գիտաժողովներին և տեղեկացրեց, որ հունիսի սկզբին Դիլիջանում տեղի է ունենալու մեկ այլ կարևոր միջազգային գիտաժողով, որին մասնակցելու են տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից: Խոսելով արհեստական բանականության մասին` նախագահն ասաց, որ դրանից չպետք է վախենալ. այն ոչ թե սահմանափակելու է մարդու աշխատանքը, ոչ թե խլելու է այն, այլ օգնելու է մարդու զարգացմանը: «Երբ ստեղծվում էին համակարգիչները, նույն մտավախությունը կար, բայց տեսնում ենք, որ համակարգիչներն աշխարհում հսկայական արդյունաբերություն ստեղծեցին»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Շանհայի բիոբժշկական կենտրոնի ներկայացուցիչ Աո Պինգի հավաստիացմամբ` անհրաժեշտ է պատասխանատվությամբ օգտագործել գիտության և տեխնոլոգիայի ձեռքբերումները: «Արհեստական բանականությունը նպաստելու է մարդկության զարգացմանն ու առաջընթացին, բայց յուրաքանչյուր գիտական նվաճում կարող է աղետ դառնալ անպատասխանատվության արդյունքում: Հույս ունեմ, որ մարդկությունն այն ճիշտ կօգտագործի և միայն օգուտներ կքաղի դրանից»,-ընդգծեց նա:

Գիտաժողովին մասնակցության նպատակով Հայաստան են ժամանել առաջատար փորձագետներ և գիտնականներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից և այլ երկրներից:

Երևանում «էվոլյուցիա և արհեստական բանականություն» գիտաժողովն իրականացնում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան ՀՀ կառավարության, ԱՏՁՄ-ի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի օժանդակությամբ:

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։