Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արծվիկ Մինասյանն ընտրվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:36 , 17 Մարտ 2016

Մարտի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը` օրակարգում ունենալով 3 հարց. Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխությունների կատարում, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի փոփոխություն:

Խորհուրդը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի ընդգրկվելն ընդունել է ի գիտություն: Միաժամանակ դադարեցրել է  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի լիազորությունները և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին որպես անդամ ընդգրկել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի կազմում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` ի պաշտոնե:

Լսելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի փոփոխության հետ կապված հարցը` խորհուրդը որոշել է 2016թ. մարտի 17-ից դադարեցնել Հայաստանի  ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Գեղամ Պետրոսյանի լիազորութունները` հիմք ընդունելով աշխատանքից ազատման մասին իր դիմումը, և այդ պաշտոնում նշանակել Լևոն Մնացականյանին:

Երեք որոշումներն էլ ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի  անդամների կողմից ընդունվել են միաձայն:

Նիստի ավարտին անդրադարձ է եղել  նաև ՓՄՁ-ի աջակցության և դրանց  զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ