Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արծվիկ Մինասյանն աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության նորանշանակ պետին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

11:53 , 07 Մարտ 2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ պետի պաշտոնակատարին՝ Արտեմ Թարզյանին: Շնորհավորելով պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը կարևորել է կենսառեսուրսների կառավարման գործակալության գործառույթների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, նշել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից վստահությունն ու անվերապահ աջակցությունը կառույցի դերի, դիրքի և նշանակության կրկնապատկման գործում: Որպես առաջնահերթություն` Արծվիկ Մինասյանն առանձնացրել է աշխատանքի որակի բարձրացման հարցը, աշխատանքին ստեղծագործ մոտեցման, ծրագրային գաղափարների ձևավորմանը յուրաքանչյուր աշխատակցի մասնակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում աշխատակիցների կողմից նախարարին են ներկայացվել մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար տրվել են հանձնարարականներ: Անդրադարձ է եղել բուսական և կենդանական ռեսուրսների հաշվառման, միջնաժամկետ ծախսային ծրագրում համապատասխան աշխատանքների ներառման խնդիրներին, էկոտուրիզմի զարգացման հայեցակարգին և մի շարք այլ հարցերի:

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ