Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արծվիկ Մինասյանն ԱՄՆ-ում այցելել է Reddit և IBM R&D կենտրոն

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:55 , 10 Հունիս 2016

«Հայաստան. ՏՏ ֆորումին» մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 9-ին այցելել է հանրահայտ Reddit կազմակերպություն, որտեղ կայացել է Արծվիկ Մինասյանի և պատվիրակության անդամների հանդիպումը ընկերության տնօրեն Սթիվ Հոֆմանի, ընկերության համահիմնադիր, մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանի, գլխավոր խորհրդական Մելիսա Թիդվելի եւ ընկերության այլ ներկայացուցիչների հետ:

Նույն օրը IBM հետազոտությունների ու մշակումների (R&D) կենտրոն կատարած այցելության ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամները ծանոթացել են կենտրոնում մշակվող արհեստական ինտելեկտի լուծումներին: Քննարկվել են համագործակցության հեռանկարները, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Մասնավորապես քննարկվել են Հայաստանում տարածաշրջանային R&D կենտրոն բացելու հնարավորությունները:

Հիշեցնենք, որ այսօր, հունիսի 10-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Սիլիկոնյան հովտում, Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում մեկնարկող «Հայաստան. ՏՏ ֆորումին»:

Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ատեստավորվում են

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…