Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արծվիկ Մինասյանը Doing Business խմբի ներկայացուցիչներին խնդրել է ուշադրություն դարձնել քաղաքական նոր իրողության պայմանների ընձեռած հնարավորություններին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

11:25 , 22 Մայիս 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Doing Business խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքերը: Նախարար Մինասյանը փորձագետներին ներկայացրել է ոլորտի մի շարք փոփոխություններ, որոնք էականորեն դյուրացրել են գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները:

Բարեփոխումներ են իրականացվել գնահատման ոլորտները կարգավորող օրենսդրության համակարգերում: Նախարարը փորձագետներին խնդրել է ուշադրություն դարձնել քաղաքական նոր իրողության պայմանների ընձեռած հնարավորություններին, շեշտելով, որ նոր թափով շարունակելու են աշխատել բաց և թափանցիկ գործելաոճով գործարար միջավայրի բարելավման համար լավագույն որոշումներն ընդունելու ուղղությամբ:

Doing Business խմբի ներկայացուցիչներ Տիցիանա Լոնդերոն և Պարվինա Ռահիմովան սեղմ ժամկետներում հանդիպումը նախաձեռնելու համար շնորհակալություն են հայտնել նախարարին և անդրադարձել աշնանը ներկայացվող վարկանիշային զեկույցի պատրաստման ընթացքին, ինչպես նաև հայտնել մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի գործարար շրջանակների հետ ունեցած հանդիպումներից իրենց տպավորությունները: Փորձագետները հատկանշել են գործարարների ոգևորությունը նոր կառավարության և քաղաքական փոփոխությունների առնչությամբ, ինչը լավ ազդակներ կարող է ունենալ գործարարության խթանման համար:

Արծվիկ Մինասյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ գործարարների հետ անմիջական կապ են ստեղծելու իրականացվող բարեփոխումներում կիրառելով նոր գործիքակազմ, անդրադառնալու են նրանց կողմից բարձրացված բոլոր խնդիրներին ու առաջարկներին:

Հանդիպմանը խոսվել է նաև Գնահատող թիմի ներկայցուցիչների հետ պարզաբանման ենթակա հարցերը վիդեոկոնֆերանսների միջոցով ամրագրելու, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման բազմածավալ օրենսդրական փոփոխությունների մասով տեխնիկական աջակցության ցուցաբերման հնարավորություններին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին:

ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրման 18 դեպքը բացահայտվել է փոստային առաքանիներում, իսկ 4 դեպքը՝ ՀՀ պետական սահմանը հատող անձանց մոտ կամ նրանց ուղեկցող ուղեբեռներում:

Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել հայաստանյան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ