Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:24 , 03 Հոկտեմբեր 2018

Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, նշելով քաղաքական իրողություններով պայմանավորված իր հրաժարականի մասին նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ավելացրել, որ հիմա շատ կարևոր է յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքը և հույս հայտնել, որ բազմաթիվ ծրագրերը կիրականացվեն ինչպես, որ նախանշվել էին։

Ա․Մինասյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել փոխնախարարներին, որոնց հետ թեև կարճ, բայց բովանդակալից աշխատանք են իրականացրել, հորդորել է ուժերի համատեղ կենտրոնացմամբ շարունակել նախարարության աշխատանքը, մասնավորապես, առաջիկայում սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկայանալ լավագույնս և պատվով ներկայացնել մեր երկիրը։

«Ձեզ արդյունավետ աշխատանք, եղեք երջանիկ ձեր ընտանիքում։ Սիրում և հարգում եմ բոլորիդ»,-իր խոսքն ավարտել է Արծվիկ Մինասյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Երևանի քաղաքապետարանը նոր մրցույթ կհայտարարի թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար

Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի